Օգանովսկու ցուցմունքը և Վանոյի գործը. Օգանովսկին փաստացի մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին

ՕԳԱՆՈՎՍԿՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԵՎ ՎԱՆՈՅԻ ԳՈՐԾԸ

ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը մեղադրվում է զինված բանդա և առերևույթ սպանություններ կազմակերպելու մեջ:

Վանոյին այդ մեղադրանքը առաջադրեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Աղվան Հովսեփյանը:

Նույն Աղվան Հովսեփյանը, որը մեղադրանքներ առաջադրեց մարտի 1-ով մոտ 280 անձի, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Մուշեղ Սաղաթելյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Մասիս Այվազյանին և այլն:

Բոլոր այս մադիկ 11 տարի անց սկսեցին արդարացվել Եվրոդատարանի կողմից, իսկ մինչ այդ ռոբասերժական վիժվածքը նրանց հայտարարել էր օրենքից դուրս և հանցագործ:

Օգանովսկին իր հանրահայտ ինքնախոստովանական ցուցմունքով փաստացի մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և այլոց ՀՀ-ի դեմ դիվերսիա կազմակերպելու և ՀՀ քաղաքացիներին սպանելու մեջ:

Փաստացի ստացվում է, որ Վանո Սիրադեղյանին մեղադրում են առերևույթ հայրենիքի դավաճանները և մարդասպանները:

Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Աղվան Հովսեփյանը երեքով վկայություն տան, որ իրենք ականատես են եղել թե ինչպես է դիցուք մի քաղաքացի ավտոմեքենան վարել կարմիր լույսի տակով,

ապա նրանց վկայությունը, վերը նշված հիմնավորմամբ, չի կարող ոչ մի ողջամիտ քաղաքացու կամ դատարանի մոտ արժեք ունենալ :

Նույն հաջողությամբ արժեք չունի այն, որ Էրդողանը ժխտում է ցեղասպանությունը և 2015թ դեպքերի համար մեղադրում հայերին:

Նույն հաջողությամբ արժեք չունի այն, որ Ալիևը Արցախը համարում է ադրբեջանական հող ,իսկ Հայերին ագրեսօր:

Ամփոփեմ՝
Եթե հավատանք, ռոբասերժական վիժվածքին, որ Վանոն իրոք զինված խմբավորում և մարդկանց սպանություններ է կատարել, ապա պետք է նաև ընդունենք,

որ մարտի մեկին ժողովուրդն է կրակել, հոկտեմբերի 27-ը Նաիրի Հունանյանն է կազմակերպել, 280 հոգի մարտի մեկով օրինական են դատապարտվել,

հյուսիսային պողոտայի բնակիչները օրինական են վտարվել և Ռոբերտը, Սերժը, Աղվանը և մյուսները մեր երկիրը չեն թալանել այլ եղել են պապենական միլիարդատերեր:

Արտակ Գալստյան

(Visited 729 times, 1 visits today)