«Պպզած Հայաստանն արդեն անցյալում է, մարդիկ կարող են շորտ հագնել, մորուք ունենալ ». Փաշինյան. տեսանյութ

Փաշինյանը համոզված է, որ մայրաքաղաքային մակարդակի միջոցառումներ կազմակերպելու կուլտուրան պետք է մարզերն էլ սովորեն:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Այս տարի Անկախության օրվան նվիրված  բոլոր կարևոր միջոցառումները կայանելու են Գյումրիում: Այս մասին հայտնեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեռս Գյումրիում է:

«Մենք որոշել ենք, որ Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումները պետք է Երևանից դուրս գան ու գնան մարզեր: Այս տարի տոնը կնշենք Շիրակի մարզում: Անկախությունը պետք է ճամփորդի ու մտնի բոլոր քաղաքներն ու գյուղերը, որպեսզի մայրաքաղաքային մակարդակի միջոցառումները և դրանց անցկացման կուլտուրան մարզերում էլ շրջի»,-ասել է Փաշինյանը:

Առավոտյան զբոսանքից հետո նա ուղիղ եթերում հանդիպեց ռոք երաժիշտների հետ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նրանց կատարած գործը շատ կարևոր է։

«Պպզած Հայաստանն արդեն անցյալում է, մարդիկ կարող են շորտ հագնել, մորուք ունենալ, ինչպես ես ունեմ կամ այս տղաները: Դուք կարևոր գործ եք անում, ապրե՛ք, տղաներ»,-

ասաց Փաշինյանը և խոստացավ, որ տղաները սեպտեմբերի 21-ին կմասնակցեն ու կներկայացնեն իրենց ռոք խումբը Անկախության տոնին նշված միջոցառումների ժամանակ:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Գյումրի էր այցելել երեկ` օգոստոսի 10–ին, Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։

Վարչապետը շրջայց էր կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։

Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելու ընթացքում գործարանի ղեկավարներ Գևորգ Գասպարյանը և Վարդան Սրմաքեշը նշել էին, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրելու է բամբակյա,

կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։

Գյումրիի ռոք դպրոցում:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 11 августа 2019 г.

 

 

(Visited 80 times, 1 visits today)