Ո՞վ է Մարիամը, ում գիժ են անվանում… մանրամասներ

hraparak.am-ը գրում է. Այսօր ամբողջ օրը լրատվությունը Մարիամ անունով  գյումրեցի կնոջ մասին էր խոսում, ով Նիկոլ Փաշինյանին ասել էր․

«Խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա: Սերժից ոչնչով չես տարբերվի, լավ դերասան կլինես, ուրիշ ոչինչ, ոչ մի փոփոխություն չկա, ըդպես ժպտալով մեզի ոչ մի բանի չես կրնա հասցնես»:

Ուշադիր հետևում էի գրառումներին։ Ասեմ, որ գրառողների մեծ մասը ֆեյքեր էին, որոնք այդ կնոջը համարում էին հոգեկան հիվանդ, գիժ։

Վատը գիտե՞ք որն է, երբ ֆեյքերը Նիկոլ Փաշինյանի թիկնապահների պես թույլ չեն տալիս, որ շարքային քաղաքացին հակառակ բան ասի։ Եթե հակառակ բան է ասում, ուրեմն գիժ կամ հակահեղափոխական է։ Դա առաջին դեպքը չի։

Hraparak. am-ի աղբյուրները պարզեցին, որ այդ կինը շատ վատ վիճակում է ապրում, փոփոխության մեծ հույսեր է ունեցել։

Նա  փողոցներից մեկում հավաքարար է աշխատում, քրտինքով վաստակում օրվա հացի փողը։

Աղջիկ ունի,  սովորում է 7 դպրոցի  9-րդ  դասարանում, մայրը միայնակ է մեծացնում։

Մեր աղբյուրը հայտնեց, որ վաղը զրույց կունենա Մարիամի հետ, զրույցը մանրամասնությամբ կտրամադրի մեզ։

(Visited 903 times, 1 visits today)