Հատ-հատ կհիշեցնենք, կմտցնենք աչքներդ․․․ Չկասկածեք. առայժմ, փառք տվեք Նիկոլին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նրանք, ովքեր առնվազն 1999 թվականի վերջից՝ Հոկտեմբերի 27-ից հետո իրենց առաջնորդ սպարապետ Վազգեն Սարգսյանի սպանությունը ուրացած, Հայաստանի իշխանության անվան տակ թալանում ու հարստահարում էին սեփական հասարակությանը,

-զինվորի ու բանակի հաշվին տարեկան «նալոգ» էին դնում բարձրաստիճան սպաների վրա (անձամբ ինձ են պատմել Սերժ Սարգսյանին մուծված սպաները իմ՝ Արցախ վերջին այցելության ժամանակ),

-սոցիալապես անապահով խավերի համար պետության դոտացիայով տրվող էժան դիզվառելիքի մեծ մասը տրամադրում էին իրենց ներկայացուցիչներից մեկին՝ նույն Հովիկ Աբրահամյանի, մեղմ ասած, ոչ սոցիալապես անապահով ընտանիքին,

-պետության հաշվին իրենց աշխատանքային և անձնական ճոխություններ էին թույլ տալիս, այն ժամանակ, երբ թշնամու ուղիղ նշանառության տակ ապրող սահմանապահ գյուղերի նորահարսները տարիներ շարունակ անանցանելի ճանապարհի պատճառով հաճախ տանն են ծննդաբերել և շարունակում են ծննդաբերել (սահմանապահ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղեր՝

իմ վերջին այցելությունների ժամանակ գույքագրած խնդիրները վկա), իսկ գյուղերից մեկի տարհանման գաղտնի ճանապարհը տարիներ առաջ սելավաջրերի պատճառով փակվել է ու ՀՀԿ առաջնորդի Բադե-Բադենյան ճոխ արձակուրդների համաֆինանսավորող Աշոտ Արսենյանը՝

նույն ինքը Ջերմուկի Աշոտը, մի քանի անգամ խոստացել է նորոգել, ու ինչպես միշտ եկել է խորհրդարան ու մոռացել տրված խոստման մասին։

Ու դուք դեռ իրավունք ունեք խոսե՞լ։

Դուք չէի՞ք, որ հարկեր չվճարելու արտոնություն էիք սահմանում ձեր նազիր-վեզիր օլիգարխներին՝ պաշտոնական լծակներով բիզնեսի մրցակիցների հարցերը լուծելով,

Դուք չէի՞ք, որ կարող էիք մի ձեռքով պաշտոն, մյուսով բիզնես վարել՝ թքած ունենալով Սահմանադրության վրա, կարող էիք նույն կերպ թքելով Սահմանադրության վրա և ոտնահարելով այն` ընտրություններ կեղծել, դատավճիռներ պատվիրել և այլն:

Զորն ասեմ և զորն խոստովանեմ․․․

Հատ-հատ կհիշեցնենք, կմտցնենք աչքներդ․․․ Չկասկածեք։

Նոր իշխանությունը, Նիկոլը կկարողանա՞ ձեր տեսակը մաքրել երկրի քաղաքական ներկապնակից, ուրեմն երկիրն առաջ գնալու շանս կունենա։

Չի՞ կարողանա՝ չզվարճանաք, կգան այն նվիրյալները, ովքեր ոչ ձեզ, ոչ ձեզ պատասխանատվության չկանչողներին ոչ մի շանս չեն տա։

Իսկ հիմա, առայժմ, փառք տվեք Նիկոլին։

(Visited 1 707 times, 1 visits today)