Այ դավադրությունն էդտեղ տեսեք, եթե քոռ չեք, կամ դեբիլ չեք

Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանում, ասենք, զորք էր պետք, ու զորք չկա՞ր։ Արցախից ինչո՞ւ էր ցուրտը տարածը զորք բերում։

Իրենց հաշվեցուցակային զենքով, միայն սպա եւ ենթասպա, նաեւ դիպուկահարներ, մեքենաների համարները պարտակելով, շեւրոնները պոկելով ու տեղը «հայաստանսկի» համար ու շեւրոն կպցնելով։

Գրիշա Սարկիսովն էլ «սնունդի հարց էր լուծում»։ Որ ի՞նչ։ Ինչի՞ համար։ Համաձայն 0038 հրամանի․․․ Ես չեմ ասում, գեներալ Սամվել Կարապետյանն է ասում։

Ու հա, ասում է, որ չեն կրակել։ Ասենք թե, չեն կրակել, ուրիշն է կրակել, չգիտեմ։ Բայց միայն էսքանը՝ սա սահմանադրական կարգից է՞ր բխում։

Ու հիմա էդ Նեֆթչու երկրպագուն «անձեռնամխելի» ա՞ էսքանից հետո։ Կարդացեք Սամվել Կարապետյանի ցուցմունքները, հետաքրքիր նյութ է։

Ազգային միասնության թեմաներով զահլես չտանել։ Ազգը միասնական է առանց կեղտի։ Ոչ թե կեղտի հետ միասին։


————————————
(լրացված) Հ․Գ․ Իսկ Բիբիսի-ի «դավադրության» թեման թարգեք, ախպոր պես։

Կոլերովն ու Տարասովը որ եկել ու ձեզ բացատրում էին որ դուք «սովորական հայ» չեք, դուք «ասոբեննի հայ» եք, կամ զորիբալայանական զուռնա-դհոլով ղրիմյան մեյմունություն էիք քոքում, այ դավադրությունն էդտեղ տեսեք, եթե քոռ չեք, կամ դեբիլ չեք։

Կամ էլ, եթե միտում չունեք ձեզ մի «ասոբեննի» էշի տեղ դնելու։ Էլի եմ ասում․ ազգային միասնությունը կայանում է միայն ազգային միասնություն մինուս կեղտ բանաձեւով։

Հակառակ դեպքում, ձեր իմացած «միասնությամբ» ամբողջ ազգը կկեղտոտվի, իսկ դա մենք ձեզ թույլ չենք տա։ Ընդ որում, ամենակոշտ ձեւով։ Առանց որեւէ կոմպրոմիսի։

(Visited 1 118 times, 1 visits today)