ՊՆ-ում Փաշինյանի ելույթի ժամանակ կուրսանտների ինքնազգացողությունը վատացել է

Պաշտպանության նախարարության համալիրի հրապարակում այսօր տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման արարողություն, որին մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։

Շրջանավարտները, սակայն, բուն միջոցառմանը շարված, զգաստ կանգնած սպասել են առավոտյան 8։30-ից, իսկ վարչապետը ժամանել է 10-ի հատվածում։

Ժամերով արևի տակ կանգնելուց հետո՝ հենց Փաշինյանի ելույթի ժամանակ, որոշ կուրսանտների ինքնազգացողությունը վատացել է։

ArmDaily կայքում հրրապարակված լուսանկարից երևում է, թե ինչպես է կուրսանտներից մեկը նստել ծառերից մեկի ստվերում, որտեղ նրան օգնություն են ցույց տալիս բուժաշխատողները։

(Visited 113 times, 1 visits today)