Պետք էր ավելի լավ աշխատել . ժամանակին չկարողացանք պարզել հոգեվիճակը .Դավիթ Տոնոյան

Զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան հետ կապված` հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու փաստով։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Յուրաքանչյուր զինվորի մահը ծանր կորուստ է Հայաստանի համար և ծանր բարոյահոգեբանական ազդեցություն է ունենում բանակի վրա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 21–ին հայտնել էր,որ ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ.-ին ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին։ Զինծառայողը վնասվածք էր ստացել ճակատի շրջանում:

Ինչպես նշեց Տոնոյանը, հիմա բանակում նկատվում է մահերի թվի որոշակի նվազում։ Բայց կան նաև թերություններ, որոնց պատճառով հնարավոր չի եղել նախօրոք պարզել, թե որքան ծանր հոգեվիճակում է եղել մահացած զինվորը։

«Պետք էր ավելի լավ աշխատել։ Այժմ տրվել են համապատասխան կարգադրություններ, ավելի մանրամասն ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ընթանում է նախաքննություն», – հավելեց նախարարը։

Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ:

(Visited 80 times, 1 visits today)