Էս ինչ ծանր բեռ եք վերցրել ձեր ուսերին. թվարկեմ մի քանիսը… ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Այն ինչ չկարողացավ անել մեր հզոր արքան՝ Պապը , դուք պարտավոր եք անելու, դուք կարող եք, դուք ունեք կյանքի և պայքարի մեծ փորձ ու ձեր մեջքին կանգնած է ողջ հայությունը. Գուսան Հայկազուն

ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Էս ինչ ծանր բեռ եք վերցրել ձեր ուսերին։
Թվարկեմ մի քանիսը…

Վաթսուն տարի թշնամաբար, արյունաքամ արված մեր գեղեցկուհու՝ Սևանա լճի փրկությունը։
Լիճ, որը կորցնել կնշանակի կորցնել մեր քչքչան աղբյուրները, կենսական նշանակություն ունեցող սառնորակ ջուրը, որով այդքան հպարտանում ենք։

Երեսուն տարի մի քանի հոգու կողմից նորից թշնամաբար ու անխնա ոչնչացվող մեր չքնաղ բնության ընդամենը 7% կազմող անտառների փրկությունը։

Անտառներ, որոնք մեր ազգային հարստությունն են և հնարավոր չէ պատկերացնել Հայաստանը առանց անտառների՝ անապատ դարձած։

Մեր երկրի անկախության փրկությունը . երկիր ,որը վստահ քայլերով գնում էր դեպի ստրկացում, դեպի կործանում։
Եվ վերջապես դարերով տկարացած մեր ազգային արժանապատվության փրկությունը։

Ժամանակին նման ծանր բեռ էր վերցրել իր ուսերին Պապ թագավորը, որը ցավոք չկարողացավ ավարտին հասցնել, կային մեծ թվով խանգարողներ՝ ներքին և արտաքին թշնամիներ, ինչպես հիմա։

Պարոն վարչապետ գիտցեք դուք միայն իջևանցի չեք, դուք ոչ պակաս սյունեցի եք , արցախցի եք , լոռեցի եք , արտաշատցի եք ,սասունցի եք և վերջապես դուք հայաստանցի եք։

Դուք ազգի հավաքական կերպարն եք և մենք հպարտ ենք ձեզանով։
Եվ այն ինչ չկարողացավ անել մեր հզոր արքան՝ Պապը , դուք պարտավոր եք անելու, դուք կարող եք, դուք ունեք կյանքի և պայքարի մեծ փորձ ու ձեր մեջքին կանգնած է ողջ հայությունը։

Պայծառ գալիք է սպասվում հային,
Այս դժվար պահին լինենք միասին
Մեր ողջ ուժերը մենք համախմբենք
Հզոր, Միացյալ Հայաստան կերտենք։

(Visited 52 times, 1 visits today)