Զարկերակային ճնշումն Ինչպես է ազդում կաթվածի հավանականության վրա

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ «վերին» սիստոլային և «ցածր» դիաստոլային զարկերակային ճնշումները հավասարապես ռիսկային  են սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի համար: Հաղորդում է EurekAlert պորտալը:

Գոյություն ունի զարկերակային առավելագույն ճնշում՝ սիստոլային ճնշում, որը ցույց է տալիս զարկերակային ճնշումը սրտամկանի կծկման պահին, և զարկերակային նվազագույն ճնշում՝ դիաստոլային ճնշում, որը ցույց է տալիս զարկերակային ճնշումը, երբ սրտամկանը թուլանում է:

Kaiser Permanente գիտահետազոտական ​​կենտրոնի փորձագետները 2007-2016թթ․ լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել: Հեղինակները վերլուծել են 1․3 միլիոն հիվանդի 36 միլիոն զարկերակային ճնշման ցուցանիշներ:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դիաստոլային բարձր ճնշումը գրեթե նույն հավանականությամբ է հանգեցնում արյան շրջանառության խանգարման, ինչպես բարձր սիստոլային ճնշումը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ դա այդպես չէ, և դիաստոլային ճնշումը կարելի է անտեսել:

Բժիշկները խորհուրդ են տալիս վերահսկել ճնշումը` պարբերաբար չափել այն, և բարձր ճնշման դեպքում այցելել  բժշկի:

Հասուն մարդու զարկերակային ճնշման կատարյալ նորման համարվում է 120/80 մմ ս.ս.-ը, սակայն այս ցուցանիշը կարող է տարբեր լինել՝ կախված մարդու տարիքից, նրա առանձնահատկություններից, ապրելակերպից, զբաղմունքից և այլն:

Բժիշկների հայտարարությամբ՝ քնի օպտիմալ տևողությունը օրական պետք է լինի 6-9 ժամ:

(Visited 44 times, 1 visits today)