Հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ, թե ինչ շուխուռ է դրել հերթական ոչինչ չանող ու ձրիակեր հանրապետական

Հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ, թե ինչ շուխուռ է դրել հերթական ոչինչ չանող ու ձրիակեր հանրապետական,որը սեւ օճառը ձեռքին հաստ հետույք էր ման գալիս. Վահրամ Թոքմաջյան

2008 թիվն է: Գործ չունեմ: Մի քանի սուպերմարկետ եմ դիմել՝ փաթեթավորող աշխատելու համար: Հայտնի սուպերմարկետներից մեկում հարցազրույց եմ անցնում: Հարցազրուցավարն ասում է թե՝ անցեք կողքի սենյակ:

Ուրախանում եմ: Երևի վերջապես, երկու ամիս ընդմիջումից հետո գործ կունենամ: Կողքի սենյակում դիմավորում է Կադրերի բաժնի վարիչը:

Էյջ Առ եք ասում, թե ինչ, նման մի բան: Փաթաթվում ենք: Մոտիկ աղջիկ է՝ ուսանող տարիներից: Առանց ձևականության, ինձ ճանաչելով, միանգամից ասում է.

-Վար ջան, օլիգարխների, իշխանության հետ կապված կամ պետական համակարգում գործ ման մի արի: Ցուցակ ունենք: Քո տվյալներով, ցանկացած մասնաճյուղի տնօրեն կարող ես լինել, բայց անգամ պահեստի բանվորի հաստիքի չեմ կարող տեղավորել:

Հիմա, հոգիս ոնց է փառավորվում, երբ տեսնում եմ, թե ինչ շուխուռ է դրել հերթական ոչինչ չանող ու ձրիակեր հանրապետականը, որը մեր թվերին,

ԺՈՊալեզության բոլոր սկզբունքներին տիրապետելով, սև օճառը ձեռին, պատեհ հաստ հետույք էր ման գալիս մտնելու, միայն թե բարեկեցիկ ապագա ունենար: Ու այդ հետույքի վրա, որպես կանոն գրված էր լինում՝ հանրապետական:

(Visited 69 times, 1 visits today)