Սարսափելի ու զարմանալի .Ծառ-մարդը վիրահատվել է ու ազատվել իր կյանքը թունավորող գորտնուկներից

Պաղեստինյան Գազա քաղաքի 44-ամյա բնակիչ Մահմուդ Թալուլինն, ով երկար տարիներ տառապել է ծառ-մարդու եզակի համախտանիշով, այժմ կարող է նորմալ կյանքով ապրել:

Թալուլիին ախտորոշվել էր վերուցիֆորմային էպիդերմոդիսպլազիա, ինչի պատճառով նրա մարմնին և հատկապես ձեռքերին այնպիսի մեծ քանակությամբ գորտնուկներ են առաջացել, որ նրա ձեռքը նմանվել էր ծառի արմատի:

0 տարի շարունակ նա ուժգին ցավեր է ունեցել ու չի կարողացել նորմալ կյանքով ապրել, անգամ՝ գրկել իր 3 երեխաներին:

Մի քանի տարի առաջ եգիպտացի բժիշկները նրան խորհուրդ են տվել անդամահատել ձեռքերը, սակայն նա հրաժարվել է: 2017-ին բժիշկները հեռացրել են գորտնուկները, սակայն կարճ ժամանակ անց դրանք նորից են հայտնվել:

Դրանից հետո բժիշկները որոշել են ավելի խորը կտրելով հեռացնել գոյացությունները՝ խուսափելու համար դրանց հետագա մուտացիայից:

Նա հիմա իրեն երջանիկ է համարում, որ կարող է վերջապես խաղալ իր երեխաների հետ:

(Visited 90 times, 1 visits today)