Սենց մի պատմություն կա. Տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը ջազ էր լսում

Բնական է «խեռոս» Քոչարյանի աջակիցը գիտեր, որ իրան թիկնապահները չեն տանի զուգարան և գլուխը այնքան խփեն ունիտազին, որ մեռնի. Դել Մառ

Սենց մի պատմություն կա:
Տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը ջազ էր լսում,

դե «Խեռոսները» տենց գեղեցիկ բաներով իրենց փորձում են ավելի մարդկային թվալ և քանզի իր ղեկավարման տարիներին մեկ անգամ էր Երևանի փողոցով քայլել,

այն էլ 50 մետր Աբովյանով դեպի Սայաթ-Նովա, որոշում է մեկ մեկ գնա «պապլավոկ» ջազ լսի: Մի չարաբաստիկ օր Ռոբերտ Քոչարյանին այնտեղ մի ծանոթ է տեսնում և փորձում մոտենալ նրան:

Այդ ընթացքում թե զայրանալով, որ իրեն մոտ չեն թողնում, թե ուղղակի գինովցած լինելու պատճառով գոռում է

-Պրիվետ Ռոբ .
Այս մարդուն թիկնապահները տանում են զուգարան և այնքան ծեծում, որ կամ հանկարծակի կամ դիտավորությամբ այս մարդը մահանում է:

Երեկ Քոչարյանի աջակից մի տղա իր մի քանի ընկերոջ հետ Հյուսիսային պողոտայում իրեն թույլ տվեց գորգռալ և լպիրշ պահել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ,

արեց դա Դոնալդ Տուսքի ներկայությամբ ով եկել է Հայաստան Բաքվից Ղարաբաղի հարցի վերաբերյալ քննարկում անելու:

Բղավում էր նաև, որ «դուխովն» ինքն ա, բղավում էր դա մի մարդու, ում անցած ճանապարհն է շրջանառության մեջ դրել այդ բառը:

Բնական է «խեռոս» Քոչարյանի աջակիցը գիտեր, որ իրան թիկնապահները չեն տանի զուգարան և գլուխը այնքան խփեն ունիտազին,

որ մեռնի, և բնական է գիտի, որ իր կարգավիճակից ելնելով` Փաշինյան չի կարող պատասխանել գիտակցում էր նաև, որ ընդանրապես բռնության սպառնալիք չկա և չնայած դրան`

ինքը իր ներքին վախից ոգևորված ինքը իրեն ամենա դուխով էր անվանում: Նույնիսկ չգիտակցելով, որ դուխովը նույնիսկ հեղափոխության օրերին Նիկոլը ինքը իրեն չէր ասում, այլ ժողովրդին:

Դե, ինչպիսին մարդն է լինում ինչ արժեքներ է կրում այնպիսին իր «խեռոսն» է լինում: Ադրբեջանում օրինակ Սաֆառովնել ա «խեռոս»

(Visited 525 times, 1 visits today)