Էս գոմը ե՞րբ ենք խելքի բերելու. Դեռ ինչքան են խնչելու մեր արժանապատվության վրա. Լեւոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ա1+-ի եթերազրկումը հաստատած գյալմաբեխաբարի գործակատար Տավարացյանին ԲԴԽ անդամ նշանակածները հանուն արդարության պիտի նույն ազգանունից վերցնեն…

Էս գոմը ե՞րբ ենք խելքի բերելու։ Դեռ ինչքան են խնչելու մեր արժանապատվության վրա։

Հետաքրքիր է, եթե խորհրդարանը անցած կես տարում վերլուծեր մեր ազատությունների դեմ զավթարարների գործած կոլեկտիվ եւ անհատական հանցագործություննեեը եւ այդ Տավարացյանին մատնանշեր իր սեւ առաքելությամբ,

գրեր անունը եւ ազգանունը, հայտարարեր, դրա տված երկարաժամկետ վնասը, էսօր կհամարձակվեի՞ն դրան Բարձրագույն դատական խորհրդի անդամի գործ տալ։ Չէին համարձակվի։

Լավ ես դե, էս պատին էս ծեփոնն էլ է շատ։ Տավարացյան-մացո-տաթո-արտուշգաբրիելյան ….

դատակատարները տեղ չպիտի ունենային նոր Հայաստանում, բայց ունեցան, ինչ անցումային արդարադատություն, ինչ վեթինգ, ինչ կարբյուրատոր, ինչ տասկապեկանոց…

Երկրորդ հեղափոխությունը մանրից սկսվեց։

(Visited 276 times, 1 visits today)