Այս ապուշությունն այնքան համատարած է դարձել, որ ստիպված գրեցի. հլա մի թափ տվեք ձեզ…

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բացում ես համացանցն ու… մեկն իր կնոջ, սիրած աղջկա լուսանկարն է տեղադրել՝ ամենագայթակղիչ ու ընդգծուն տեսքով, թե՝ սա իմ կյանքն է, կյանքիս իմաստն է, սրտիս հատորն է, կյանքիս բեկորն է, գանձս է…

ուզում եմ հարցնել՝ որ սիրուն կին եք տեսնում՝ գայթակղիչ հագուկապով, ցցուն մարմնի մասերով, առաջին տպավորությունը կամ միտքը, որպես տղամարդ, ձեզ մոտ ի՞նչն է լինում…

հո խելքներդ չե՞ք թռցրել…մարդն իր թանկ բանն այնքան կէժանացնի, որ գեղեցկուհի կնոջը ի ցույց դնի հազարավորների մոտ, թե՝ սա ի՞մն է…

սրանից հետո՝ ով նման ապուշություն անի, ընկերներիս ցուցակից ջնջելու եմ…էս երևույթը «գեղցի-չտեսություն» է կոչվում…

էդ երբվանի՞ց տղամարդը, իր ընկերուհուն ի ցույց դնելով, իրեն լավ է զգում…Այս ապուշությունն այնքան համատարած է դարձել, որ ստիպված գրեցի…

հլա մի թափ տվեք ձեզ…պատկերացնո՞ւմ եք՝ էդ նկարներին արձագանքեն ու ասեն, օրինակ, ցավդ տանեմ, կողքիդ կինն, իրոք, լավն է…հո չե՞ք գժվել, արա…

(Visited 1 033 times, 1 visits today)