Շատ եմ զարմացած Հրայր Թովմասյանի վրա, ով չի քաշում քրոջ՝ անժելայի սանձերը

Սպարտակ Ասոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ, ՇԱ՜՜՜Տ ԶԱՐՄԱՑԱԾ…
—————————————————-
Զարմանքս ուզում եմ կիսել ընկերներիս հետ: Այո՛, անչափ զարմացած եմ մենուայից սկսած վերջացրած չգիտեմ ում վրա:

Թեկուզ՝ վերջացրած եղիազարյանն ու իսագուլյանը, ովքեր մեկ տարի շարունակ ցեխ են շպրտում նոր իշխանությունների հասցեին և համարժեք անվայելուչ պատասխաններ ստանում:

Միշտ դեմ եմ եղել բանավեճի ժամանակ միմյանց վիրավորելուն, փողոցային մակարդակի հասնող հայհոյանքներին…

Սահմաններն անցած բառակապակցություններից ինքս եմ անհարմար զգում, նույնիսկ չեմ կարդում: Բայց զարմացած եմ այդ հայհոյանքների հասցեատերերի վրա:

Մի՞թե վատ չեն զգում, որ մեկ տարի շարունակ լսում են: Մի՞թե որևէ մեկի ծնողը կամ հարազատը չի բռնում դրանց ձեռքն ու ասում՝ բավական է, մենք էլ ենք մեղք, վերջ տվեք:

Խորհուրդ տվող չկա՞, թե՞ լսող չկա: Թե՞ պիցցայի համն ամեն ինչից վեր է: Թե՞ իրենց ՇԼԱՆԳԻ տեղ դրած, շարունակում են ցեխ շպրտել իշխանությունների և վարչապետի հասցեին ու պիցցա վայելել…

Զարմացած եմ… Այո՛, շատ եմ զարմացած Հրայր Թովմասյանի վրա, ով չի քաշում քրոջ՝ անժելայի սանձերն ու չի ասում՝ աղջիկ ջան, կամ հանգիստ նստիր տեղդ, կամ հրաժարվիր մեր գերդաստանը վարկաբեկող այդ հաղորդումից:

Մի՞թե TV 5 հեռուստաընկերության Ագնեսան էլ թասիբով մեկը չունի; Զարմացած եմ , շա՜՜տ զարմացած…

(Visited 497 times, 1 visits today)