Քիմ Քարդաշյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին. մանրամասներ

Համացանցում շարունակոմ են անընդհատ նոր տեսանյութեր ու լուսանկարներ հայտնվել ֆուտբոլիստի հարսանիքից, և նոր մանրամասներ են հայտնի դառնում․․․

Մխիթարյանը տեսանյութեր էր հրապարակել, որոնցում երեւում էր՝ ինչպես է ձայնակցում Ալ բանոյին․․․

Նրա քույրը՝ Մոնիկա Մխիթարյանն էլ տեսանյութ էր հրապարակել՝ ինչպես է պարում նրա հետ․․․

Ինչպես դրանցից պարզ է դառնում, հարսանիքի ժամանակ երգել է իտալացի հայտնի արտիստ Ալ Բանոն։ Խնջույքը վարում էր հումորիստ Հայկ Պետրոսյանը․․․

Հյուրերի մասին մանրամասներ չկան: Հայտնի է, որ հարսանիքին մասնակցելու համար Իտալիա են գնացել Մխիթարյանի բարեկամները․․․

Լուսանկարներից երևում է, որ ներկա է եղել ֆուտբոլիստի գործակալը՝ հայտնի Մինո Ռայոլան․․․

Մխիթարյանը ու հայտնի գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթին՝ 23-ամյա Իզաբելլա Վարդանյանը, ամուսնացել են հունիսի 17-ին, Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում․․․

Հարսանիքից հետո Մխիթարյանը փոխել է թվիերի ու ինստագրամի իր էջերի գլխավոր լուսանկարները. տեղադրել է իր ու սիրելիի նկարը․․․

Մխիթարյանի և Բեթիի պսակադրությունը շնորհավորեցին տարբեր հանրահայտ անձինք, որոնց թվում, իր օրիգինալությամբ աչքի ընկավ՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը․ Վերջինս խոսելով Հենրիխի մասին, ասել է․

» Ես, ցավոք սրտի, անձնապես ծանոթ չեմ աշխարհի ամենահայտնի հայ ֆուտբոլիստի հետ, սակայն շատ լավ բաներ եմ լսել նրա մասին։

Ուրախ եմ, որ Հենրիխը գտավ իր երկրորդ կեսին»․ ասել է Քիմը՝ ամերիկյան հեռուստաշոուներից մեկին հյուրընկալվելու ժամանակ․

իր էջում գրել է Աննա Պողոսյանը

info24.am

(Visited 628 times, 1 visits today)