ՀՀ գլխավոր դատախազի «ապտակը» Ռոբերտ Քոչարյանին

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՀ գլխավոր դատախազի «ապտակը» Ռոբերտ Քոչարյանին

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ մեղադրող կողմը ի դեմս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, միջնորդեց բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալին:

Ավելի վաղ, Արթուր Դավթյանը խորհրդանշական էր համարել այն, որ Քոչարյանն իր դեմ գործով դատական նիստի ժամանակ ասել էր, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան է տալու։

«Ես խորհրդանշական եմ համարում, որ նման արտահայտություն է անում մեղադրյալ, իսկ մեղսագրված արարքների կատարման պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը։

Կարծում եմ` սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին, և, այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու»,–ասել էր գլխավոր դատախազը։

Այս հայտարարությամբ Արթուր Դավթյանը որևէ հայտնագործություն չի արել, հնչեցնելով այն ինչը շատերիս համար պարզ է:

Ակնհայտ է, որ եկել է Քոչարյանի պետական հանցագործության համար պատասխան տալու ժամանակը:

Բայց արի ու տես, որ իրեն վոին հռչակած և մեր պետության նախագահի պաշտոնը բռնազավթած անձնավորությունը այսօր էլ հանդգնում է սպառնալիքի լեզվով խոսել, հնչեցնելով պատասխան տալու թեզը:

Ժողովրդի վստահությունը վայելող, օրինական իշխանության ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը իրականում ոչ միայն խորհրդանշական էր և համարժեք, այլև ներկայացրեց հասարակության գերակշիռ մեծամասնության դիրքորոշումը բարձր ատյանում:

Բարոյական ապտակ հասցնելով Քոչարյանին, Արթուր Դավթյանն ըստ էության ասաց, որ սպառնալիքների, զոռբայության, ահաբեկչության և ապօրինությունների ժամանակներն այլևս անցյալում են և հասունացել է պատասխան տալու և պատասխանատվության ենթարկելու պահը:

Դավթյանը նաև հասկացնել տվեց, որ տարատեսակ ստոր և դավադիր եղանակներով Քոչարյանի և նրա թիմի արդարությանը դիմադրելու ռեսուրսն այլևս սպառված է:

(Visited 120 times, 1 visits today)