Քոչարյան-Պուտին հանդիպումը բանտո՞ւմ․ Ինչպես են հայ-ռուսական հարաբերությունների ջրբաժանի հիմքեր ստեղծվում

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քոչարյան-Պուտին հանդիպումը բանտո՞ւմ․ Ինչպես են հայ-ռուսական հարաբերությունների ջրբաժանի հիմքեր ստեղծվում

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը քննարկումների լայն առարկա է դարձել:

ՌԴ դեսպանատան պաշտոնական հաղորդագրության համաձայն հանդիպումը կայացել է հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակներում:

Բնական է, հայտարարության տեքստը չէր կարող լինել այն մասին, որ ռուսական կողմը իր զորակցությունն է հայնտում մեղադրյալի աթոռին հայտնված նախկին պաշտոնյային:

Վերաքննիչ դատարանում Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատավարության մեկնարկի հաջորդ օրը կայացած հանդիպումը սակայն, բոլորովին այլ տպավորություններ է առաջացնում:

Ռուսական կողմի համար միանգամայն պարզ էր, որ հանդիպումից հետո հասարակության շարքերում խոսվելու է այն մասին, որ ռուսական կողմը ի դեմս Վլադիմիր Պուտինի կանգնած է Քոչարյանի կողքին:

Ռուսները գիտակցում են նաև, որ նման հանդիպումները՝ հայ հասարակության շարքերում նեգատիվ տրամադրություններ են առաջացնում գերտերության իշխանությունների նկատմամբ:

Բայց, արդեն իսկ փաստ է, որ այս ամենը հաշվի առնելով Ռուաստանը դիմում է նման քայլերի: Ըստ «Ժամանակ» օրաթերթի Քոչարյան֊֊-

Կոպիրկին հանդիպման ընթացքում քննարկվել է աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ նրա հետ մարտի 1-ին գործով գլխավոր մեղադրյալի հանդիպման հնարավորության հարցը:

«Քոչարյանն ասել է, որ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահի հետ՝ անկախ այն հանգամանքից՝ կլինի ազատության մեջ, թե կալանավայրում»- գրում է թերթը:

Հասկանալով, որ մեկուսարան վերադառնալու հավանականությունը բավական մեծ է, Քոչարյանը ստորագույն մի խաղ սկսել, որը կարող է ավելի քան լուրջ հետևանքներ ունենալ:

Եկեք պատկերացնենք թե ինչ զգացում կապրի հասարակությունը, եթե Ռուսաստանի նախագահը Երևանում այցելի ժողովրդի տարբեր շերտերում մարդասպանի և պետական դավաճանի որակավորում ստացած անձին:

Պատկերացնո՞ւմ եք եթե Պուտինը Քոչարյանին տեսակցելու համար այցելի ԱԱԾ մեկուսարան: Դարակազմիկ այդ հանդիպումը կարող է դառնալ հայ հասարակություն-Պուտինի իշխանություն կտրվածքով հայ-ռուսական հարաբերությունների ջրբաժանի լուրջ պատճառ:

Մնում է հուսալ, որ Ռուսաստանի իշխանությունները ունենալով «սիմպատիա» ամբաստանյալի նկատմամբ, չեն կատարի ցնցումներ առաջացնող քայլեր:

(Visited 185 times, 1 visits today)