Շատերն են երկար տխրելու.Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը:

Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք` քիչ չի թվա, և շատերն են երկար տխրելու:

Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում:

Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա:
Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով…»:

(Visited 906 times, 1 visits today)