Մահվան է դատապարտվել՝ իր հինգ երեխաներին սպանելու համար

ԱՄՆ Հարավային Կարոլինայի բնակիչ Թիմըթի Ջոնսը մահվան է դատապարտվել՝ իր հինգ երեխաներին սպանելու համար։ Այս մասին հայտնում է Durham Herald Sun պարբերականը։

Картинки по запросу ամն դրոշը

Երդվյալ ատենակալների դատարանի վճիռը ընդունվել է միաձայն։ Ջոնսը խոստովանել է, որ 2014 թվականին սպանել է իր հինգ երեխաներին, որոնք եղել են 1-8 տարեկան, ապա նրանց դիակները տեղափոխել մի քանի նահանգի տարածքով ու դեն նետել։

Похожее изображение

Պաշտպանությունը խնդրել էր Ջոնսի համար ցմահ ազատազրկում՝ առանց ներման իրավունքի, հայտարարելով որ նա տառապում է հոգեկան խնդիրներով, սակայն դատարանը այլ որոշում է կայացրել՝ նշանակելով պատժի առավելագույն չափ՝ մահապատիժ։

(Visited 70 times, 1 visits today)