Այս գործը Ձեր թափի գործը չէ. Քոչարյանը՝ դատավորին

«Ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքից, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք կա:

Վատ է, որ այս տարիների ընթացքում այդքան վատ համբավ եք ձեռք բերել: Այս գործը Ձեր թափի գործը չէ»,- դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին՝ ասաց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը:

Նա դատավորին կրկին հորդորեց ինքնաբացարկ հայտնել:

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս:

Այս քրեական գործն ամբողջությամբ կարված գործ է, և մարդիկ այս գործը կարելու համար պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ»,- պնդեց Քոչարյանը:

(Visited 495 times, 1 visits today)