«1 տարի առաջվա անվստահության փոխարեն այսօր տեսա մեծ վստահություն». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերի հանդիպումնեը տարբեր դիվանագետների հետ աներկբա ցույց են տալիս, որ Հայաստանի գործընկերները աստիճանաբար հասկանում են, թե Հայաստանի նոր իշխանությունների մասին որքան կեղտոտ սուտ են իրենց ականջների լցրել նախկին իշխանության ներկայացուցիչները կամ կերակրատաշտից զրկված սազանդարները:

Картинки по запросу ստյոպա սաֆարյան

Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ 1 տարի առաջվա անվստահության փոխերն այսօր տեսա մեծ վստահություն: Դիվանագետներից մեկն ասաց՝ չեք պատկերացնի, թե մեզ որքան են խաբել ու ապակողմնորոշել նախկինները Փաշինյանի արցախյան քաղաքականության, արտաքին քաղաքականության ու ներքին քաղաքականության հարցերում:

Картинки по запросу փաշինյան

Ի դեպ, աներկբա աջակցություն է ստանում Փաշինյանի՝ անկախ դատական համակարգ կառուցելու որոշումը, այն համարում են օտարեկրյա ներդրումների ներգրավման, երկրի հանդեպ ավելի մեծ միջազգայի ուշադրության նախապայման:

Առաջ, Հայաստան»:

(Visited 372 times, 1 visits today)