Քոչարյանի փաստաբանի անակնկալ հայտարարությունը՝ դատարանում

Հայցվոր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը քիչ առաջ անակնկալ հայտարարություն արեց դատարանում` հայտարարելով.

«Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ այս հայտարարությունը անելով՝ պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից:

Նման դեպքում ես կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս շուտ»,- ասաց Ալումյանը:

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իր վստահորդը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը.

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը:

Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

(Visited 829 times, 1 visits today)