Քոչարյանը կվերադառնա ԱԱԾ մեկուսարան․ Միլիոնները ջուրն են ընկնում․․․

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քոչարյանը կվերադառնա ԱԱԾ մեկուսարան․ Միլիոնները ջուրն են ընկնում․․․

Սպասվածի համաձայն մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին:

Հայկ Ալումյանը ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն հիմնավորում է նրանով, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:

Դատական նիստը ցույց տվեց, որ Քոչարյանը և նրա պաշտպանները միտված են ամեն գնով ձգել դատավարության ընթացքը: Ակնհայտ է նաև, որ մեղադրյալի թիմին այսպես ասած դուր չի գալիս դատավոր Դանիելյանը:

Ինքը Քոչարյանը անդրադառնալով փաստաբանի ներկայացրած միջնորդությանը՝ նշեց, որ այդ ամենը ցույց է տալիս, որ կան խիստ կասկածներ, որոնք պետք է փարատել, իսկ փարատելը հնարավոր չէ՝ առանց դատավորի ինքնաբացարկի։

Տեղի ունեցող զարգացումները խոսում են մի պարզ բանի մասին: Քոչարյանի թիմին ըստ ամենայնի չի հաջողվել գործարքի գնալ Արմեն Դանիլեյանի հետ:

Մեկ այլ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում ամեն ինչ պարզ էր: Ու հիմա մարտի 1-ին գործով գլխավոր մեղադրյալը գիտակցում է, որ Գրիգորյանի հետ արված աշխատանքն, ինչպես նաև միլիոնները որոնք ներդրվել էին բանտից ազատվելու համար ջուրն ընկնում:

Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Քոչարյանը կվերադառնա ԱԱԾ մեկուսարան:

Քոչարյանին ու նրա փաստաբաններին ոչինչ չի մնում անել, քան տարբեր պատրվակներով ժամանակ ձգել հույս ունենալով, որ այնուամենայնիվ հնարավոր կլինի լեզու գտնել նաև Դանիելյանի հետ:

Ընդհանուր առմամբ, մարտի 1-ի գործում ժամանակ ձգելը Քոչարյանի և նրա թիմի միակ առաքելությունն է:

Ակնհայտ է, որ արյունալի իրադարձության գլխավոր ամբաստանյալը երկար ու ձիգ տարիներ անց է կացնելու բանտում:

(Visited 239 times, 1 visits today)