Հնար լիներ, սեռժի կամ ռոբի իշխանությունը շատ չէ, մի 10 օրով հետ գար. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մտածում եմ հնար լիներ, սեռժի կամ ռոբի իշխանությունը շատ չէ, մի 10 օրով հետ գար:

Որ մի քանի ակԾիվիստներ հասկանային, թե ինչ է նշանակում ցուցարար լինելը, որ ջրցանով, ծեծելով, ջարդելով ու բերման ենթարկելով ցրեին բողոքի ակցիաները:

Որպեսզի ոմանք իրենց իսկ կաշվի վրա զգային, թե ինչ է նշանակում քաղաքական հետապնդումը:

Փողոցներում մի քանի օրով նորից սկսվեր «բեսպրիդելը», ու մարդիկ վախենային փողոց դուրս գալուց,որ մի հղփացածի լակոտ մեքենան կարող էր քշել իրենց վրա ու անպատիժ մնար:

Վախենային դիմացից եկող մեքենայից, որովհետև 5 րոպե առաջ նույն մեքենան կանգնեցրած ՃՈ աշխատակիցը 5000 դրամ էր վերցրել վարորդից ու աչք էր փակել էն փաստի վրա, որ նա խմած է:

Քաղաքական ակցիաներին մասնակցող ընդդիմադիր պատգամավորներին ոստիկանները անհիմն «քացով» ծեծելով բերման ենթարկեին:

Ու թող նորից վերսկսվեին Մեղրի փոխանակման ու տարածքներ հանձնելու բանակցությունները:

Ու էդ բանակցությունների մասին ընդհանրապես կարիք չէր լինի տեղյակ պահել Արցախի իշխանություններին

Թող նորից զինվորից գողանային տուշոնկան, զուգարանի թուղթը, զինվորին ուղարկված նամակն ու «մայկա-տռուսիկը»:

Թող Բաղրամյան 26-ի դիմաց սևազգեստ մայրերին գետնին քաշ տալով հեռացնեին փողոցի մյուսը «մայթը», ինչպես ժամանակին էին անում:

Թող վարչապետի ու նախագաի անունը տալուց մարդիկ էլի շշուկով խոսային ու հնարավորություն չունենային 10 մետրրից ավել մոտենալու:

Ընտրություններին թող մարդկանց էլի վախեցնեին ու սպառնային ու սպանեին մարդկանց մեջ այն հույսը, որ մի օր նրանք են որոշելու էս երկրի ապագան:

Թող մարդկանց մտքով անգամ չանցներ հայտնվել կառավարության շենքի կամ նախագահականի դիմաց, որովհետև դրանից հետո նախ ծեծելով վտարելու էին, ապա սկսվելու էին իրական հետապնդումները:

Թող որ նորից կրկնվեր նորանկախ պետության պատմության մեջ ամենամեծ ոճրագործությունները իշխանությունների կողմից:

ԱԺ-ում էլի մի քանի հոգու խփեին, դրանից հետո էլ վերացնեին գործի անմիջական վկաներին:

Իսկ կեղծված ընտրութունների դեմ բողոքողներին փողոցում ոստիկանների ձեռքով «մատաղ» անեին:

Պետության ղեկավարը դառնար մենաշնորհների ՔԱՎՈՐԸ:

ԱԺ-ն նորից համալրվեր ԳՈՐԾ ՉՏՎՈՂ, վրեն թքող, ծնոտ ջարդող ու բռնաբարող պատգամավորներով:

Թող նորից սկսեր գործել համակարգային կոռուպցիան:

Թող պետական բաձրաստիճան պաշտոնյաները նոր հաշվեհամարներ բացեին օֆշորներում:

Ու թող նորից պետական բարձր պաշտոններում վխտային սերմացու գողացող մկները…

Սա ընդամենը մի փոքրիկ մասն էր էն փոփոխությունների, որ տեղի կունենային Հայաստանում ռոբասեռժական իշխանությունը մի քանի օրով հետ գալուց հետո…

ՀԳ.Չմոռանաք ինչից ենք պրծել…

(Visited 323 times, 1 visits today)