Ես ապշած եմ… Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերաքննիչ դատարանում մարտի 1-ի գործով մեղադրյալների գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանի հանդեպ Ռ.Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բացարկի քննության ժամանակ քույրս՝ Սեդա Սաֆարյանը ակնարկեց մի քանի կարևոր բան.

1. Պաշտպանների ներկայացրած բացարկը բացարձակ ձևական է. դա անգամ նկատեց մեղադրող կողմը, նշելով, որ բացարկի օրենսդրական հիմքերում նշված չէ այն, ինչը նրանք դրել են իրենց միջնորդության մեջ:

Այսինքն, դրել են այնպիսի բան, որ բացարկը մերժվի ու դատավորը շարունակի քննել գործը…

Սեդան, ավելին, հասկացրեց, որ դատավորը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, ունի պարտավորվածություն նրա հանդեպ, ու իրականում նրան բացարկ հայտնելու ավելի լուրջ հիմքեր կան:

2. Սեդան ֆիքսեց նաև Քոչարյանի ուլտիմատում-սպառնալիքն այն բովանդակությամբ, որ իբր տարիներ անց եթե պարզվի, որ դատավորին գործը մակագրվել է էլեկտրոնային համակարգի վրա միջամտության արդյունքում, ապա դա անողները պատասխան կտան:

Սեդան, հասկացրեց, որ դատարանը գտնվում է թե Քոչարյանի հանդեպ պարտավորվածության, թե նաև նրա կողից հնչեցված շանտաժի տակ:

Իրականում, Քոչարյանի պաշտպանների բացարկի այս թատրոնը կազմակերպվել էր, որպեսզի նա իր սպառնալիքը հնչեցներ, որ դատավորին պատժելու է, եթե….

Չխոսեմ նրա մասին, որ կրկին դատարանը կողմերին պատշաճ չի ծանուցել նիստի մասին, չի տրամադրել իր տրամադրության տակ եղած նյութերը, որից պաշտպանները տեղյակ չեն եղել:

Նայելով այս դատավորին ու դատը՝ մեծ կասկածներ ունեմ, որ այս ամենը հարամ պայմանավորվածություն չէ Քոչարյանի ու դատավորի միջև, երբ ցույց են տալիս, թե իբր իրար չեն վստահում, բայց հետո կպարզվի, որ անակնկալ որոշում է կայացվել, ինչպես Դավիթ Գրիգորյանի դեպքում…

Եթե Սեդայի սիրտը բան է զգում, ուրեմն հարամ բան կա…. Ես դա հաստատ գիտեմ….

Ես ապշած եմ, այսպես լավ քննված մարտի 1-ի գործը ինչպես են առանց դատական համակարգը նախապատրաստելու ուղարկել այս թաքնված մսաղացի բերանը…..

Անցած տարի իշխանություններին հազար անգամ զգուշացրեցինք, որ կոռուպցիայի դեպ պայքարի ու սկանդալային գործերի դեպքում դատական համակարգի արմատական բարեփոխումները պետք է նախորդեին… Չլսեցին… Ցավոք….

(Visited 830 times, 1 visits today)