Օսիպյանը Աբովյանում թիկունքից հարվածեց Փաշինյանին. Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՕՍԻՊՅԱՆԸ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱԾԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Ի՞նչ կատարվեց Աբովյանում:

Վարչապետը հայտարարեց,որ դա հեղափոխության հաղթանակն է և ապացուցեց,որ ինքը հավատարիմ իր խոսքին չի բռնանալու ժողովրդի կամքին:

Բայց արդյո՞ք այն ինչ կատարվեց Աբովյանում դա ժողովրդի կամքն էր: Միանշանակ ոչ:Իշխանությունը ամբողջ քարոզարշավի ժամանակ Աբովյանցուն միայնակ թողեց քրեաօլիգարխիայի դեմ: Քարոզարշավը ընթացել է նույն նախկին ռեժիմի լավագույն ավանդույթներով:

Ընտրության օրը ոչ թե ոստիկանները ,այլ Կոտայքի մարզպետը հայտնաբերեց ԲՀԿ հանձնաժողովի անդամի ձեռքին ընտրողների ցուցակը:
Կրկին Մարզպետը հայտնաբերեց ընտրողների,որոնք լուսանկարում էին իրենց քվեաթերթիկները: Առերևույթ առկա է հիմնավոր կասկածը առ այն,որ բաժանվել է ընտրակաշառք և Մարզպետի հայտնաբերածները դրա վառ ապացույցնն են: Ի դեպ վերը նշված փաստերով այդպես էլ քրեական գործեր չհարուցվեցին: Սակայն սրանով չի ավարտվել ընտրախախտումները:

Կիրառվել է նախկին հանցավոր ռեժիմի ամբողջ գործիքակազմը: Աբովյանցին նաև ահաբեկվել է,քանի որ իշխող կուսակցության ընտրական շտաբի պետի մեքենայի և տան հրկիզումը,ընտրությունից երկու օր առաջ ոչ այլ ինչ է քան ահաբեկում և սեփական անպատժելիության ազդարարում: Փաստացի հեղափոխություն կատարած ժողովրդին,քրեաօլիգարխիայի առաջ մենակ թողնելը և հոշոտման դատապարտելը դիտարկվում է որպես հեղափոխության հաղթանակ:

Ի՞սկ ով պետք է պաշտպաներ ժողովրդին և ապահովեր օրինականությունը: ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Օսիպյանը,որը փայլուն կերպով իրականացնում է Ադեկվատների քաղաքական մենեջմենթը,ոչ միայն չպաշտպանեց Աբովյանցուն,չապահովեց ընտրությունների օրինականությունը այլ նաև ապահովեց իր հանցավոր անգործությամբ քրեաօլիգարխիայի հաղթանակը և հեղափոխության պարտությունը:

Դրանով իսկ թիկունքից հարված հասցնելով ՀՀ Վարչապետին: Ամբողջ քարոզարշավի ընթացքում ոստիկանության կողմից չիրականացվեց ,ոչ մի օպերատիվ գործողություն ընտրակաշառքի հավանական դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով: Մինչ օրս բացահայտված և պատժված չեն ՔՊ շտաբի պետի տունը և ավտոնեքենան հրկիզողները:

Ամբողջ քարոզարշավի ընթացքում Աբովյանում չկար ոստիկանական ուժեղացված հսկողություն: Իսկ ընտրության օրը Աբովյանում իբր ուժեղացված հերթապահություն իրականացնող ոստիկանները Աբովյանցիների ներկայությամբ համբուրվում էին քրեաօլիգարխիայի կարկառուն դեմքերի հետ,դրանով իսկ ցուցադրելով,որ վերջիններս անպարտելի են և անպատիժ: Սա է իրականությունը հարգելիներս:
Այս իրականությունը կարելի է լուսաբանել տարբեր տեսանկյաուններից:

Բայց մի բան ակնհայտ է,պարզ , առարկայական և անհերքելի: Երբ հեղափոխություն կատարած ժողովրդին միայնակ ես թողնում քրեաօլիգարխիայի դեմ,և այդ ժողովուրդը ապրիլյան քառօրյայի մեր հերոսների պես միայնակ,առանց իր իսկ ընտրած իշխանության պաշտպանության կենաց մահու պայքար է տանում և այս վիճակում պարտվում ձայների չնչին տարբերությամբ,դա ոչ թե հեղափոխության հաղթանակ է,այլ հեղափոխության խայտառակություն ,իսկ Ոստիկանապետ Օսիպյանի կողմից Վարչապետի հանձնարարականի չկատարում և հեղափոխության արժեքների դավաճանություն:

Արտակ Գալստյան

(Visited 233 times, 1 visits today)