Ո՞վ է «Եվրոտեսիլ »-ի այս տարվա հաղթողը

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում ավարտվեց «Եվրոտեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը: Ամփոփվեցին քվեարկության արդյունքները:

Այս տարվա հաղթողն է Նիդերլանդների ներկայացուցիչը:

Երկրորդ տեղում Իտալիան է, երրորդում՝ Ռուսաստանը։

Ժյուրիի քվերակությամբ առաջին եռյակը հետևյալն էր՝ Շվեդիա, Հյուսիսային Մակեդոնիա և Նիդերլանդներ։

Հայտնի է «Եվրոտեսիլ 2019»-ի հաղթողը

Նշենք, որ Հայաստանի հեռուստադիտողն իր 12 միավորը նվիրեց Ռուսաստանին, իսկ ժյուրին՝ Շվեդիային։

Այսպիսով, հաղթեց Դանքան Լոուրենսը՝ «Arcade» երգով։

Հիշեցնենք, որ մեր ներկայացուցիչ Սրբուկը՝ «Walking Out» երգով, չանցավ եզրափակիչ փուլ:

(Visited 167 times, 1 visits today)