«Ստյոպա, հանցագործը դու ես. դու իրավունք չունես որևէ մեկին հանցագործ անվանելու». թեժ էր բանավեճը Հանրայինի եթերում

Մայիսի 17-ի երեկոյան թեժ բանավեճ է տեղի ունեցել Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերի վերաբերյալ:

Картинки по запросу քոչարյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի կարծիքով Քոչարյանի գործով ընթացող դատավարությունը այնքան էլ մեծ նշանակություն չունի. «Կարծում եմ, այն ինչ տեղի է ունենում արդար է և պետք է այն դիտարկել բացառապես իրավական շրջանակներում»,- նշել է նա:

Картинки по запросу արման բաբաջանյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ, շարունակելով թեման, նշել է, որ ցանկանում է լավատես լինել, որ այս գործով հնարավոր կլինի քաղաքական դաշտից տեղափոխվել իրավական դաշտ. «Կարծում եմ, որ այդպես Հայաստանի ինքնիշխանությունը կամրակայվի:

Картинки по запросу նարինե դիլբարյան

Համաձայն եմ, որ սա փորձություն է, այսինքն՝ առաջին անգամ Հայաստանում իրավական հարթության վրա փորձ է արվում պատասխանատվության կանչել այն անձանց, որոնք ենթադրաբար մեղավոր են Մարտի 1-ի գործով»,- նշել է նա:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ այն կարծիքին է, որ այս գործը Հայաստանի ինքնիշխանության փորձությունն է. «Հասարակությունը և մենք՝ բոլորս շատ երկար ենք սպասել այս օրվան:

Картинки по запросу ստյոպա սաֆարյան

 

Այս անցած տասը տարիների ընթացքում որևէ մեկը, որևէ ձևով չի մոռացել տեղի ունեցածը»,- եթերի ժամանակ ընդգծել է Սաֆարյանը:

Ի հակադրություն մյուս երեք բանախոսների՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը այն կարծիքին է, որ ընթացող դատավարությունը միտված չէ ճշմարտությունը բացահայտելուն.

Картинки по запросу գառնիկ իսագուլյան

«Եթե կատարվի ինչ-որ մեկի պատվերը և մեղավոր նշանակվի, դա կնշանակի, որ դատարանը արդեն անկախ ու արդա՞ր է: Ի՞նչ է, ոչ մեկս չե՞նք լսել այդ հեռախոսազանգերի գաղտնալսումները»,- ընդգծել է Իսագուլյանը:

Անդրադառնալով նիստի ժամանակ դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին՝ Իսագուլյանը մատնանշել է անչափահասների ներկայությունը ակցիային՝ ընդգծելով, որ նրանք, բնականաբար, ինքնակամ չեն եկել:

Եթերի ընթացքում թեժ բանավեճ ծավալվեց Իսագուլյանի և Սաֆարյանի միջև, երբ վերջինս ընգծեց, որ արդարադատությունը հանցագործի և զոհի մասին է: Նրան ընհատելով՝ Իսագուլյանը ասել է. «Ստյոպա, հացագործը դու ես:

Картинки по запросу գառնիկ իսագուլյան

Դու իրավունք չունես որևէ մեկին հանցագործ անվանելու»: Սաֆարյանն էլ, իր հերթին դիմելով Իսագուլյանին, ասել է. «Եթե ես անցնեմ վիրավորանքներին և Ձեզ զրպարտելուն, ապա ավելի դաժան բառեր կօգտագործեմ, բայց Ձեր մակարդակին չեմ իջնի»:

Իսագուլյանը, անդրադառնալով Բաբաջանյանի ելույթին Քոչարյանի՝ 1998-ից սկսած գործառույթների վերաբերյալ, նշեց, որ այդ ժամանակ Քոչարյանը Արցախում է եղել:

Картинки по запросу քոչարյան

Նրան հակադարձելով՝ Արման Բաբաջանյանն ասել է. «Այսինքն 1998 թվականի օգոստոսի 6-ին Քոչարյանը Հայաստանում չէ՞ր, 1998 թվականի դեկտեմբերի 10-ին Խորխոռունու սպանությանը Քոչարյանը Հայաստանում չէ՞ր, Արծրուն Մարգարյանի սպանությանը, Հոկտեմբերի 27-ին, Մարտի 1-ին…»:

Картинки по запросу մարտի 1

Բանավեճի ընթացքում Ստյոպա Սաֆարյանը, դիմելով Իսագուլյանին, նշեց, թե վերջինս հին համակարգից է, ինչին ի պատասխան Գառնիկ Իսագուլյանը հարցրել է. «Ոնց որ դու նենց թազա տղա ես, հա՞»:

Похожее изображение

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Ոնց որ դու նենց թազա տղա ես, հա՞». թեժ բանավեճ Հանրայինի եթերում
(Visited 299 times, 10 visits today)