Դուլյան Արմեն, ազնիվ եղիր ու գնա քեզ շրջապատ գտիր. Դու անելիք չունես Հ1-ում. Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեկսբուքյան իր էջում գրել է.

Ինչ անուն ուզում են տալ իմ այս գրառմանը «ազատատենչներն» ու «անաչառները», միեւնույն է՝ ասելու եմ։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան հեռուստաալիքների 90 տոկոսը ծառայում է ոչ թե հանրությանը, այլ որեւէ քաղաքական ուժի կամ առանձին վերցրած անձի։

Առնվազն 4 հեռուստաալիք մեղադրյալ ռոբիկինն են, մեկը Ծառուկյանինն է, մեկը դաշնակներինն է, ինչը նշանակում է՝ նաեւ ռոբիկինն է։

Ուժերի էսպիսի անհավասարության պայմաններում Հայաստանի քաղաքացու հույսը պետք է, բնականաբար, լինի Հ1-ը։

 

Այստեղ երկու մեկնաբան կա, մեկի դեպքում ձեռնպահ կմնամ, մյուսն Արմեն Դուլյանն է։

Էս մարդը գուցե ուզում է, բայց չի կարողանում թաքցնել իր համակրանքները, իսկ ես՝ հեռուստադիտողս, պարտավոր չեմ ամեն անգամ նկատելու, որ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանին չի սիրում,

իսկ Մանուկյան Վազգենի համար ուշաթափվում է՝ սրանից բխող ծանրագույն հետեւանքներով։
Պարտավոր չե՛մ։

Ես ուզում եմ Հայաստանում գոնե մեկ հեռուստաալիք լինի, որը միացնելիս վստահ լինեմ, որ այնտեղ անաչառ մարդիկ են աշխատում, ոչ թե իրենց կարճ խելքով մեզ ֆռռացնում են իրենց թվացյալ բարեկրթության տակ թաքնված աղվեսությամբ։

Իրավունք ունե՞մ ես պահանջելու, որ Արմեն Դուլյանը գնա իրեն հոգեհարազատ հեռուստաալիք ու սատանի մայլում քյանդրբազություն չանի։

Այո, ունեմ։
Որովհետեւ ես գոնե այնքան անաչառ մարդ եմ, որ եթե ինձ առաջարկեն որեւէ քաղաքական հեռուստահաղորդում վարել,

ես կասեմ՝ շնորհակալ եմ, չեմ կարող, որովհետեւ չեմ կարող թաքցնել նաեւ իմ առանձնահատուկ համակրանքը եւ հարգանքը Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, ու եթե հանկարծ բանավեճի ժամանակ իսագուլովի նման մի խուլիգան ռաստ գա, ես իրեն կասեմ, որ ինքը խուլիգան է։

Դուլյան Արմեն, ազնիվ եղիր ու գնա քեզ շրջապատ գտիր։ Դու անելիք չունես Հ1-ում, դու ունակ չես քո մանուկյանվազգենական գրիպը թաքցնելու։

(Visited 798 times, 1 visits today)