Վիճակը օրհասական է, ոտքի հայօրդիներ… Արտակ Գալստյան

ՎԻՃԱԿԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է, ՈՏՔԻ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ……….

Ըստ լուրերի դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրը ՀՅԴ անդամ է և ապրում է արտերկրում:

Դատարան էր եկել ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը:

Երաշխավորություն են ներկայացրել Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը
Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը վստահ հայտարարում է ,որ վաղը Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվելու:


Առկա է հավաստի կասկած,որ դատավորի հարցը Քոչարյանը արդեն իսկ լուծել է:

Ի՞նչ է պետք անել:

Ապրիլյան հեղափոխության ժամանակ ժողովուրդը ոտքի կանգնեց և ստիպեց,որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ միասին հեռանա իշխանությունից:

Այսօր,կարծես թե մի դատավոր որոշել է դեմ գնալ ամբողջ Հայ ազգին:
Հիմա հարցս:

Մի՞թե 20 տարվա ռեժիմում տառապած,հեղափոխություն կատարած, Սերժ Սարգսյան և ՀՀԿ հեռացրած ազգը պետք է երկնչի մի մարդու՝ Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ:

Մի՞թե մեր ազգը այդքան ուժ չունի,որ հորդորի,նախկին ռեժիմից մնացած մի դատավորի արդարադատություն իրականացնել օրենքով,այլ ոչ թե առերևույթ անձնական շահագռգռվածությամբ:

Մի՞թե մեր ազգը պետք է հանդուրժի,որ կրկին մեր զոհերի,սպանվածների,արտագաղթածների հաշվին ևս մեկ հոգի հարստանա:

Ամփոփեմ կոչով:
Իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ դատական իշխանությունը նույնպես:

Ցանկացած հայ

-ով իրեն համարում է տեր այս երկրի
-ով հետամուտ է,որ Քոչարյանական իշխանության տարիների զոհերի արյունը անպատիժ չմնա,իսկ նահատակների հոգիները վերջապես խաղաղվեն

-ով պահանջատեր է իրենից գողացվածը վերադարձնելու գործում
-ով չի ցանկանում որ բորենիների մի խումբ մի ամբողջ կյանք ծիծաղի իր վրա

-ում համար թանկ է Հայաստանի և Արցախի ապագան և մեր զինվորի կյանքը

Պարտավոր է
Վաղը ժամը երեքին արդեն լինել Նոր Նորքի դատարանի դիմաց:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը , նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն առերևույթ ազգի դեմ դուրս եկած դատավորին դատել օրենքով:

Ուրեմն եկեք ոտքի կանգնենք,վաղվա հողթանակի հրապարակը պետք է լինի Նոր Նորքի դատարանը:

Վաղվա օրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում կաշառակերության,անպատժելիության,դատական համակարգի կոռուպցիայի վերջին օրը:

Վաղվա օրով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ պետք է տոնի հեղափոխության վերջնական հաղթանակի և կոռուպցիայի մեջ թաթախված դատական համակարգի տապալման օրը:

Բոլորս դեպի Նոր Նորքի դատարան,նժարի վրա է Հայ ազգի ինքնասիրությունը և ապագան

ԲՈԼՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ,ՈՎՔԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԵՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԿԱԶՄՈՎ ԼԻՆԵԼ ՆՈՐ ՆՈՐՔԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ և ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԴԵՊԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ:

ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՔ ԿԴԱՎԱՃԱՆԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ:

ՈՏՔԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ ՊԱՀԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է
Արտակ Գալստյան

(Visited 1 509 times, 1 visits today)