Քոչարյանն, այնուամենայնիվ, էս «մրցավազքում» կարող ա հաղթող դուրս գալ. բայց…

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

«Մինչև գրառման բուն էությանն անցնելը, ասեմ, որ կիսում եմ կարծիքը, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար հետ հանգիստ կարող են մրցել, թե ով ա ընտրությունները կեղծելով սահմանադրական կարգը տապալելու, տնտեսությունն օլիգարխիզացնելու, պետական կառավարման համակարգը յուրացնելու, պետական շահերի հաշվին իրենց անձնականն սպասարկելու միջոցով և իրենց շատ այլ գործողություններով Հայաստանին ավելի մեծ վնաս հասցրել։

Իմ անձնական դիտարկումն ա, որ Քոչարյանն, այնուամենայնիվ, էս «մրցավազքում» կարող ա հաղթող դուրս գալ։ Բայց․

 

Սկսված դատավարությունը հավակնություն ունի Հայաստանի դատական համակարգի և իրավական մտքի փորձաքարը դառնալ։ Այն իրավական բաց դաս ա քաղաքական շերտի ու, ընդհանրապես, բոլոր քաղաքացիների համար։

Բոլոր հանգամանքները հաշվի առնելով` կարելի ա պնդել, որ սա Հայաստանի համար իսկապես աննախադեպ երևույթ ու շատ ուսանելի փորձ ա։

Գործընթացի շուրջ լրացուցիչ աղմուկը շեղում ա հարցի էությունից՝ այն տեղափոխելով մի դաշտ, որտեղ երկրի համար գոյաբանական, մտածողություն ձևավորող հարցերը կարող են նույն բարձրությամբ հնչել, ինչ պայմանական վիկտորսողոմոնյանների վնգստոցը։

Ինչքան էլ ես ու իմ նման շատերն անընդունելի համարենք ի պաշտպանություն Քոչարյանի հնչող փաստարկները, մեզ համար ամուր փաստարկված, կանխակալ վերաբերմունք ունենանք նրա անձի ու Մարտի 1-ի գործի վերաբերյալ, մարդիկ այլ կարծիք ունենալու և այն ազատորեն հայտնելու իրավունք ունեն։ Նրանք նաև անզեն, խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունք ունեն։

Հույս ունեմ, որ Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնություն իրականացված անձինք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Առաջարկս ա՝ թողնել Քոչարյանի կողմնակիցները հանգիստ «վայելեն» գործընթացը, որի արդյունքը, հուսանք, բանտում նրա կյանքի անփառունակ ավարտի հեռանկարի մասին արձանագրումը կլինի։

Արդեն ժողովրդական դարձած ասացվածք կա՝ կեղտին ձեռք տալիս կեղտը չի ձեռոտվում, այլ ձեռդ ա կեղտոտվում»։

(Visited 355 times, 1 visits today)