Ուշագրավ. Գագիկ Ծառուկյանն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն չէ․ FIP

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադրած «Փաստերի ստուգման հարթակ»-ը՝ FIP-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազգային ժողովի պաշտոնական կայքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կենսագրության մեջ նրա մարզական հաջողությունները ներկայացնող հատվածում գրված է.

«1996թ.՝ բազկամարտի աշխարհի, 1998թ.՝ Եվրոպայի չեմպիոն»։

«Փաստերի ստուգման հարթակ»-ն ուսումնասիրեց 1991-99 թթ. բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բոլոր առաջնությունների արդյունքները և պարզեց, որ Գագիկ Ծառուկյանը և՛ 1996 և՛ 1998 թվականներին բազկամարտի աշխարհի առաջնություններին զբաղեցրել է 3-րդ տեղը։ Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, ապա վերջինիս անունը չկա և ոչ մի տարվա մրցանակակիրների ցուցակում»։

(Visited 116 times, 1 visits today)