Առանց որևէ սննդակարգի հետևելու նա ազատվել է 100 կգ ավելորդ քաշից. ավելորդ քաշից ազատվելու նրա 7 կանոնները

Ինքն իր համար սննդակարգ է մտածել ու հույսը չի դրել սննդաբանների խորհրդի վրա։

30 ամիսների ընթացքում Ջոն Գեբրիելը առանց որևէ սննդակարգի հետևելու ազատվել է 100 կգ ավելորդ քաշից։ Նա վստահ է, որ նախ և առաջ պետք է կարգի բերել ոչ թե ափսեն, այլ սեփական գլուխը և կյանքն ընդհանրապես։

Ահա ավելորդ քաշից ազատվելու նրա 7 կանոնները՝

1. Ես թքած ունեմ բոլոր դիետաների վրա ու ինքնուրույն սկսեցի ուսումնասիրել սննդարար նյութերը։

Պարզվեց, որ ողջ կյանքում ինձ չեն բավականացրել օմեգա-3 ճարպաթթուներ, բարձրակարգ սպիտակուցներ, վիտամիններ։ Նկատի ունեցեք, որ որևէ դիետա այդ մասին չի խոսում։

Картинки по запросу վիտամիններ

Եվ դա մեծ սխալ է։ Ես իմ սննդակարգը փոխեցի այնպես, որ ստանամ ինձ անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերի բավարար քանակությունը։

Դրանից հետո ինձ դադարեցին գրավել կոնֆետներն ու չիփսերը։ Չուզեցի և վերջ։ Ըստ երևույթին, դրանց մեջ կար մի բան, որը ես սկսեցի ստանալ ինձ չբավականացնող սննդանյութերի միջոցով։

2. Ես բուժեցի իմ աղիները։

Առողջ աղիներ ունենալը շատ կարևոր է։ Մարդիկ կանոնավոր կերպով շատակերության են մատնվում, քանի որ նրանց աղիները չեն կարողանում սննդից արդյունավետ կերպով քաղել անհրաժեշտ նյութերը։ Եվ օրգանիզմը, խուճապի մատնվելով, սկսում է ճարպեր կուտակել։

Картинки по запросу վիտամիններ

Բացի դրանից, մարսողության հետ կապված խնդիրները սադրում են բորբոքումներ, ինչն ազդում է հորմոնալ ֆոնի վրա։ Հաճախ կերեք պրոբիոտիկներ՝ կեֆիր, յոգուրտ, և ճիշտ մարսողական ֆերմենտներով մթերքներ։

Картинки по запросу կեֆիր յոգուրտ

3. Վերանայեք քնի ռեժիմը։

Կարևոր է կարգավորել քունը։ Պետք է շուտ պառկել քնելու ու շուտ արթնանալ։ Քնի հետ կապված ցանկացած խնդիր պատճառ է հանդիսանում, որ դուք քաշ հավաքեք։

Պատճառը նույն հորմոնների մեջ է։ Անքնությունը փոխում է հորմոնալ ֆոնը, ինչի պատճառով անընդհատ ձգտում եք քաղցրի ու ճարպոտ սննդի։

Картинки по запросу քուն քնել

Դա հանգեցնում է կորտիզոլի մակարդակի բարձրացմանը, որը ձեզ ստիպում է ֆասթ-ֆուդ ուտել դեպրեսիան հաղթահարելու համար, բայց անառողջ սնունդը միայն ժամանակավոր թեթևացում է տալիս՝ սադրելով, որ ապագայում կորտիզոլ արտադրվի։ Էլ չենք խոսում այն մասին, որ գիշերը պարզապես ուզում ես սառնարանը բացել ու քնելուց առաջ մի բան ուտել։

4. Փորփրեցի գլուխս։

Եվ էլի կորտիզոլի մասին։ Նրա երկրորդ պաշտոնական անվանումն է՝ «սթրեսի հորմոն»։ Եթե վատ եք քնում, օրգանիզմի համար սթրեսային իրավիճակ եք ստեղծում։ Իսկ այն, որ սթրեսն ազդում է ախորժակի վրա, հավանաբար դուք ինքներդ գիտեք։

Ես սկսեցի մեդիտացիա անել ու սեփական գիտակցության մեջ վիզուալիզացնել յուրաքանչյուր հաջորդ օրը։ Վիզուալիզացիան արևելյան գիտություններում մեթոդիկա է, որն ուղղված է երևակայության մեջ ցանկալի իրականության կերպարների ստեղծմանը, աշխատում է ենթագիտակցության մակարդակում։

Ես ազատվեցի սթրեսից, իսկ դրա հետ՝ նաև կիլոգրամներից։

5. Իմացա դետոքսիկացիայի մասին։

Ուսման մի քանի ամիսներից հետո ես հասա տոքսինների մասին բաժնին և իմացա, որ օրգանիզմը ճարպաբջիջներն օգտագործում է տոքսինների ավելցուկը պահելու համար։

Այդ պահին ես արդեն ազատվել էի 70 կգ-ից, բայց դեռ 30 կգ քաշ էլ պետք է գցեի, և հենց դրանց մեջ էին թաքնվել իմ բոլոր տոքսինները։ Այսպես ես տարվեցի դետոքսով։

Սկսեցի լվանալ ներքին օրգաններս մեծ քանակությամբ հիմնային հեղուկներով՝ կիտրոնաջուր, խնձորի քացախ, կանաչ հյութեր։ Ուտում էի շատ կանաչեղեն, սալաթներ, ածիկներ, բջջանյութ։

Картинки по запросу կանաչեղեն

Վերջին 30 կգ-ն ես շատ ավելի հեշտ դեն նետեցի, քան առաջին 30-ը։ Թեպետ թվում էր, թե հակառակն է լինելու։ Բոլոր նիհարողները գիտեն, թե որքան հեշտ է սկսել նիհարել, և որքան դժվար են տրվում վերջին կիլոգրամները։

6. Դադարեցի նյարդայնանալ փողի պատճառով։

Հիմա մի տարօրինակ բան կպատմեմ, բայց դա այդպես է։ Որքան քիչ եք դուք կախված փողից, այնքան երջանիկ ու բարեկազմ եք դուք։ Ես տեղափոխվեցի ավելի էժան բնակարան, սկսեցի ավելի քիչ գումար ծախսել տարատեսակ իրերի ու գաջեթների վրա ու սկսեցի ավելի քիչ մտահոգվել փողի համար։

Իսկ երբ ես նյարդայնանում էի, ապա գիտեի, որ կարող եմ տան հակառակ կողմից գալ ու ուտել իմ իսկ ձեռքերով աճեցրած լոլիկը։ Դա ավելի լավ է, քան սթրեսը շոկոլադով հաղթահարելը։

Картинки по запросу լոլիկ

7. Պարզապես 7-րդ կանոն։

Քաշի հետ կապված խնդիրդ լուծելու համար պետք է մեկընդմիշտ ինքդ քեզ խոստովանես, որ այդպիսին ես ոչ թե գենիդ կամ ծանր ոսկոր լինելուդ, այլ սեփական ծուլության պատճառով։

Ավելորդ քաշի հետ կապված սեփական խնդիրները լուծելու համար դուք պետք է սովորեք չվախենալ այս աշխարհից։ Ինձ օգնեցին մեդիտացիան  ու վիզուալիզացիայի պրակտիկան։ Այդպես ես կարողացա ազատվել ինձ հետապնդող հոգեկան տրավմաներից։

Իմ ծանոթների մոտավորապես 65-70 տոկոսը տառապում է հենց էմոցիոնալ ճարպակալմամբ։ Շատ մարդկանց համար այնքան անհարմարավետ է շրջապատող աշխարհում ապրելը, որ նրանք ենթագիտակցորեն իրենց առավել անվտանգ են զգում իրենց «պաշտպանիչ» ճարպագնդով։ Շատ տարօրինակ է հնչում, իհարկե, բայց դա ճշմարտությունն է։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

(Visited 58 times, 1 visits today)