«Չէի ցանկանա ունենալ նման պաշտպան». Արմեն Դուլյան

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Դավիթ Սանասարյանի մասին և ներկայացել էր որպես վերջինիս պաշտպան:

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ինեսսա Պետրոսյանի գրառմանը, գրել է․

«Բոլորովին չեմ ճանաչում այս պաշտպանին, բայց, անկեղծ ասեմ՝ չէի ցանկանա ունենալ նման պաշտպան, որը երկրի ղեկավարին է մեղադրում և նրանից է ակնկալում արդարադատություն…

«Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու և սուտ ապացույցներով»…

Կներեք էլի՝ փաստաբանին, իրավաբանին մի քիչ այլ կերպ եմ պատկերացնում…»:

(Visited 789 times, 1 visits today)