«Շնորհակալ ենք Էդմոն Մարուքյանին ու Նաիրա Զոհրաբյանին, որ գոնե իրենք հակաճառում էին…». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարօրինակ զուգադիպությամբ անցած տարի այս օրը Հայաստան ժամանած ՌԴ դումայի պատգամավորները ՀՀ ԱԺ-ում փորձում էին վիրավորել Փաշինյանին ու փողոցում հավաքված ժողովրդի շարժումը համեմատում էին Մայդանի հետ:

Картинки по запросу թավշյա հեղափոխություն

Իսկ Հերմինե Նաղդալյանը ու Հայկ Բաբուխանյանը ամեն գնով աջակցում էին ռուս պատգամավորներին: Երևի պետության մասին մտածելով նրանց դուր էր գալիս, երբ ռուսները վիրավորում էին Հայաստանի քաղաքացիներին:

Картинки по запросу թավշյա հեղափոխություն

Շնորհակալ ենք Էդմոն Մարուքյանին ու Նաիրա Զոհրաբյանին, որ գոնե իրենք հակաճառում էին ու ազգովի խայտառակ չէինք լինում ամբողջ աշխարհի առջև:

Картинки по запросу էդմոն մարուքյան նաիրա զոհրաբյան

Ոչ մի պարագայում ոչ մի պետության ներկայացուցիչ իրավունք չունի ՀՀ քաղաքացուն կամ պաշտոնյային վիրավորելու՝ անկախ քաղաքական հայացքներից, պետության մասին մտածող ցանկացած անձ, պետք է մինչև վերջ պաշտպանի, թեկուզ իրեն ընդդիմադիր քաղաքական գործչին»:

Картинки по запросу թավշյա հեղափոխություն

 

(Visited 387 times, 1 visits today)