« Շատ ցավալի էր․․․ հետո գլուխը բերինք անատոմիկից, տարանք, դագաղը հանեցինք…»զոհվածի մայր

hraparak.am գրում է․

Հայերը շատ լավ սովորույթ ունեն։ Երբ մի ուրախություն  կամ, Աստված չանի, տխրություն է լինում, տան տերը իր ուրախությունը մի կողմ թողած կամ վիշտը մոռացած, ասում է․ «Չմոռանաք, Զինվոր  կորցրած մորը հաց ուղարկել․․․»։ Հատկապես սահմանամերձ գոտիներում դա օրենքի ուժ ունի։

Картинки по запросу քյարամ սլոյան

Այսօր ՀՀ քաղաքացու օրն է, որը համընկավ Ապրիլյան քառօրյայի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրվա հետ։ Կերած խմածներդ անուշ, մի թիքա խորոված ուղարկեցի՞ք Մորը։ Այդ մի կտոր խորովածը, որ ուղարկեիք, 124 միլիոն դրամի  արժեք կունենար։ Մայրը դեռ սպասում է իր որդուն։

Картинки по запросу քյարամ սլոյան

Քյարամ Սլոյան։ Շարքային, գնդացրորդ Քյարամ Սլոյանն-ը այն քաջերից էր, ով չենթարկվելով հրամանատար Արմենակ Ուրֆանյանի հրամանին, մնաց նրա կողքին և մինչև վերջին շունչը կռվեց բարբարոս ու պիղծ ազերիների դեմ:

Картинки по запросу քյարամ սլոյան

Սպանվելուց հետո նրա դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության։

«Դիակը բերեցին՝ չէինք իմանում, որ անգլուխ ա: Հետո իմացանք: Շատ ցավալի էր․․․ հետո գլուխը բերինք անատոմիկից, տարանք, դագաղը հանեցինք, բացեցինք, գլուխը դրեցինք տեղը, թաղեցինք»,- պատմում  էր հայրը՝ Քյալաշ Սլոյանը, ով որդու մահից հետ 1 տարի դիմացավ, 52 տարեկանում, գնաց խաղաղվելու որդու մոտ։

Картинки по запросу քյարամ սլոյան

Մյուս տղային՝ Հրաչին ևս ծառայության տարան․ Մայրը պատմում էր․ «Տարան Հրաչիս։ Օրենք կար, ես չէի կարում լեզուս չէր պտտվում, որ գնայի ասեի, Քյարամի ախպերը թող չեթա ծառայի, ես էդքան բան չէի կարա ասեի։ Ես մենակ խնդրեցի գլխավոր շտաբին, որ հեռու չտանեն, մոտիկ տանեն։ Մոտիկը՝ Գորիսն էր»։

Շնորհավոր ծնունդդ Քյարամ, այսօր քո օրն է։

Картинки по запросу քյարամ սլոյան

hraparak.am

(Visited 192 times, 1 visits today)