ԱԱԾ պետի ուշագրավ բացահայտումը. մանրամասներ

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ազգային անվտանգության տեսանկյունից մտահոգի՞չ է, որ պաշտպանության նախկին նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը արտերկրում են, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ ԴԱՀԿ պետը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք կարող են սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը:

Картинки по запросу վանեցյան

Պաշտպանության նախկին նախարարի մասով, իհարկե, հնարավոր է լինեն որոշակի խնդիրներ, բայց պարոն Հարությունյանը քանի տարի է արդեն չի աշխատել պաշտպանության նախարար: Ամեն դեպքում, Զինված ուժերն անընդհատ փոխում են իրենց ամեն ինչը, որպեսզի այդ արտահոսքը չլինի: Իհարկե, որոշակի խնդիր տեսնում եմ»:

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը Հայաստանի զինված ուժերում բարձր պաշտոններ է զբաղեցրել 1992-ից, Արցախյան պատերազմի տարիներից: 2007-ի ապրիլից մինչու 2008 թ. ապրիլ եղել է պաշտպանության նախարար: Այնուհետեւ շարունակել է զբաղեցնել բարձր պաշտոններ, մասնավորապես ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի, ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնները մինչեւ գրեթե հեղափոխությունը:

Похожее изображение

Ներկայում նրան մարտի 1-ի գործի շրջանակներում ներկայացվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք, նա հետախուզման մեջ է: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի է, թեեւ այդտեղ զարմանալի բան չկա՝ նա Հայաստան է եկել Ռուսաստանից, որտեղ անցկացրել է իր ռազմական կարիերան:

Արթուր Վանեցյանն ասում է, որ նա վաղուց չէ Զինված ուժերում, նկատի ունենալով, որ նա չի տիրապետում ռազմական գաղտնիքների: Նա ասել է նաեւ, որ Զինված ուժերն անընդհատ փոխում են իրենց ամեն ինչը, որպեսզի այդ արտահոսքը չլինի:

Մյուս կողմից, Միքայել Հարությունյանը, 2008-ից այլեւս չլինելով անմիջապես Զինված ուժերում, երկար տարիներ կատարել է գլխավոր տեսուչի պարտականությունները եւ որոշակի տեղեկությունների տիրապետել է անկասկած:

Սակայն այս դեպքում ինքնին հետաքրքիր է արտահոսքը այլ երկրի, տվյալ պարագայում Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ ակնարկը: Ռուսաստանն, իհարկե, օբյեկտիվորեն շատ բան գիտե հայկական բանակի մասին, նկատի առնելով մի շարք հանգամանքներ՝ հայկական բանակում «ռուսահայ» գեներալների բարձր դիրքը, սպառազինությունը, ինչպես նաեւ այն, որ հայկական բանակն ըստ էության կառուցված է ռուսական բանակի նմանությամբ:

Մյուս կողմից, մասնավորապես 2014-2015 թթ. Բաքվի դիվերսիոն պատերազմի եւ 2016 թ. ապրիլյան պատերազմի մասով հայկական փորձագիտական, այդ թվում ռազմական փորձագետների շրջանում առաջացել էին բազմաթիվ հարցեր, որոնք կապված էին այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը Բաքվին սպառազինություն մատակարարելով, «մատակարարում էր» նաեւ պատերազմի իրավունքը, եւ ոչ միայն:

Փաստացի, այդ խնդիրը եղել է, եւ հարցն այն է, թե կարճ ժամանակում որքան բան է փոխվել հայկական բանակում, որպեսզի բանակից հեռացված «ռուսահայ» գեներալներն այլեւս չտիրապետեն շատ բաների:

Похожее изображение

Սա շատ ակտուալ է հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության որդեգրած նոր ռազմավարության պարագայում, որը ենթադրում է նաեւ Ռուսաստանի հետ նոր որակի ռազմա-քաղաքական համագործակցություն:

lragir.am

(Visited 243 times, 1 visits today)