«Ներեցեք, բայց պատվիրված գործը պոզով-պոչով չի լինում». Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Картинки по запросу Դանիել Իոաննիսյան Վանեցյան

«Դատախազությունը երեկ արդեն փաստեց, որ Դավիթ Սանասարյանի ենթականերն իրոք հանցագործություններ են բացահայտել հեմոդիալեզի գնումների ոլորտում (այդ առթիվ քր.գործ է հարուցվել):

Այսինքն կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն, Դավիթի ու իր ենթակաների դեմ գործ հարուցելով, Դավիթենց կողմից կոռուպցիոն հանցագործություն բացահայտելը որակում է «պաշտոնեական լիազորությունների չարաշահում»:

Ավելին, ԱԱԾ տնօրեն Վանեցյանը քննիչի և դատախազի փոխարեն, նախաքննությունը չավարտված, երեկ արդեն հայտարարեց, որ Դավիթ Սանասարյանի և իր ենթակաների դեմ գործը գնալու է դատարան:

Այսինքն, Վանեցյանը հնարավոր չի համարում, որ այս գործով կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ քննիչը կամ դատախազը որոշեն գործը դատարան չուղարկել:

Похожее изображение

Ներեցեք, բայց պատվիրված գործը պոզով-պոչով չի լինում»:

(Visited 86 times, 1 visits today)