ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ ՉԵՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց եւ մեղադրանք առաջադրելուց հետո նրա հետ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել։

Չնայած օրեր առաջ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մասով գործն ուղարկվեց դատարան։ Մենք զրուցեցինք Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ։

— Պարոն Պողոսյան, ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել։

— Ոչ մի բան, ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, ինչ վիճակում գործը կար, այդպես էլ մնաց։

— Առերեսո՞ւմ։

Картинки по запросу յուրի խաչատուրով ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ ՔՈՉԱրյան

— Չէ, ո՞ւմ հետ։ Բացարձակապես որեւէ մեկի հետ որեւէ առերեսում չի կատարվել։ Եվ քրեական գործի նյութերում էլ չկա։ Այնպես էլ չէ, որ Խաչատուրովի գործողությունների դեմ ցուցմունք կա։ Անօրինական գործողություն կատարելու վերաբերյալ որեւէ տվյալ քրեական գործում ես չեմ հանդիպել։

— Խաչատուրովն այս ընթացքում քանի՞ անգամ է կանչվել հարցաքննության։

— Զրո։

— Ինչպե՞ս թե՝ զրո։ 

— Այ, այդպես ( ծիծաղում է)։ Սկզբում կանչեցին որպես վկա՝ հունիսի 26-ին։ Հարցաքննությունը տեղի չի ունեցել, որովհետեւ կանչվել էր որպես վկա, ներկայացրեցին նրա որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։

Картинки по запросу յուրի խաչատուրով

Նույն՝ Քոչարյանի սկզբունքով։ Ինչեւէ, դրանից հետո խափանման միջոցի հարց քննարկվեց, գրավը կիրառելի համարվեց, ինքը գնաց, շարունակեց աշխատանքային գործունեությունը, հետո վերադարձավ, որեւէ անգամ չկանչվեց, վերջում էլ մեղադրանքը փոփոխեցին ու այդպես էլ նախաքննության ավարտ հայտարարեցին։

Իրեն էլ չտվեցին իր կողմից տիրապետվող լեզվով գործերի նյութերը։ Հիմա մենք բողոք ենք պատրաստում այդ առումով։

Картинки по запросу յուրի խաչատուրով

— Բայց, կներեք, ՀՀ-ում պաշտոնական լեզուն հայերենն է, ինքն էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելուց առաջ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ։ ՀՀ պաշտոնյան չպե՞տք է տիրապետեր հայերենին։

— Էդ մարդը ծնվել եւ մեծացել է Վրաստանում, դպրոցական, այնուհետեւ զինվորական կրթությունը ստացել է Վրաստանում եւ ՌԴ-ում, երբ պատերազմը սկսվել է, 92-ին, արդեն լինելով ԶՈՒ գնդապետ, ընդհանուր դիվիզիայի հրամանատար, այդ ամենը թողել է պատերազմի պատճառով ու վերադարձել ՀՀ՝ արցախյան ազատամարտին մասնակցելու համար։

Մարդը հնարավորություն էլ չի ունեցել տիրապետելու հայերեն գրավոր լեզվին։ Հիմա որ իրեն տալիս են փաստաթղթերը, ասում՝ ծանոթացեք, ո՞նց ծանոթանա։

Մենք բողոքարկում ենք, որ թարգմանեն, տան, որովհետեւ Սահմանադրությամբ եւ դատավարական օրենսդրությամբ կա հստակ պահանջ, որ մեղադրանքի հիմքի վերաբերյալ փաստաթղթերը մեղադրյալին տրամադրվեն իրեն հասանելի լեզվով։

Խնդիրն ի սկզբանե կար, եւ անհասկանալի է քննչական մարմնի տրամաբանությունն էդ առումով։ Փնթիության գագաթնակետն է, երբ, օրինակ, որպես մեղադրյալ ներգրավելիս, առանց մեր պահանջի, թարգամանիչը ներկա է լինում, այսինքն՝ քննիչը գիտակցում է, որ էս մարդը հայերեն լեզվին չի տիրապետում ու թարգմանչի ներկայություն է ապահովում։

Բայց երբ արդեն գալիս է փաստաթղթեր տրամադրելու պահը, էդ ժամանակ ասում են՝ չենք տրամադրում։

hraparak.am

(Visited 31 times, 1 visits today)