«Ժողովուրդ, խնդրում եմ ինտրիգ չփնտրել, բայց մի՞թե նա էր քաղաքացու տոնի խորհուրդը. Գ. Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ, խնդրում եմ ինտրիգ չփնտրել, բայց մի՞թե նա էր քաղաքացու տոնի խորհուրդը, որ մարդիկ իրենց անձնական միջոցների հաշվին փողոցում խորոված սարքեն ու ծխախեղդ նկարվեն:

Картинки по запросу քաղաքացու օր խորոված

Բա չէր կարելի՞ տոնի առթիվ մի քանի վաստակաշատ մարդու քաղաքակիրթ պայմաններում, օրինակ՝ Պատվավոր քաղաքացու կոչում շնորհել կամ, ասենք՝ մի քանի մեծանուն գիտնականի կամ արվեստագետի հրապարակային պատվել…

Картинки по запросу գեւորգ պետրոսյան

Էտ ո՞ւր հասանք, որ քաղաքացու տոնն իմաստավորում ենք փողոցային խորովածի բույրով…

Картинки по запросу քաղաքացու օր խորոված
Սա է՞ նոր Հայաստանը…

Բա 124 միլիոնը, բա հպարտությունը, բա քաղաքի մաքրությունը…»:

(Visited 90 times, 1 visits today)