Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար առկա նյութերը բավարար էին. դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի ներգրավմամբ քրեական գործով ընթանում է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն:

Картинки по запросу արթուր դավթյան

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Դավիթ Սանասարյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությանը, Արթուր Դավթյանն ասել է, որ գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջներին համապատասխան բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար:

Картинки по запросу դավիթ սանասարյան

«Դա իր հետ բերեց նաև Դավիթ Սանասարյանի համար դատավարական կարգավիճակ, դրանից բխող բավականին լայն իրավունքների շրջանակ:

Картинки по запросу դավիթ սանասարյան

Ամենակարևորը՝ նա պաշտպանության իրավունք ստացավ և այդ իրավունքի իրացմամբ ներկայացրել է արդեն և անկաշկանդ ներկայացնելու է իր փաստարկները, իրեն հայտնի այն տեղեկությունները, որոնք, ոչ մեկի մոտ թող կասկած չլինի՝ լրիվ, օբյեկտիվ բազմակողմանի քննութամբ ստուգվելու են»,-  ասել է Դավթյանը, ապա հավելել, որ դատախազությունը նոր է ստացել Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

Картинки по запросу արթուր դավթյան

«Մենք պաշտպանների միջնորդությունը նոր ենք ստացել, դրանում տեղեկություններ կան, որոնք քննությամբ պետք է ստուգվեն: Դրանք անպայման կստուգվեն»,- ասել է դատախազը:

Картинки по запросу դավիթ սանասարյան արթուր դավթյան

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի պաշտպանների կարծիքներին, թե քրեական գործն ուղղորդված է, Արթուր Դավթյանը վստահեցրել է, որ պահին հսկող դատախազն այդպիսի տեղեկություն կունենա կամ նման ռիսկ կտեսնի, նախաքննության մարմինը ոչ մի պարագայում չի շարունակի այդ գործով վարույթը:

 

(Visited 80 times, 1 visits today)