«Ոռմտուկները մնացել են ու կմնան ոռմտուկ՝ իմ ու ձեր նյարդերի հաշվին …Չէ, սա իրոք խենթանոց է». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ եմ ասում, հայկական տիրույթի լրահոսից շատ հանգիստ կարելի է հոգեկան խանգարում ստանալ: Ես զգում եմ, որ ամեն ինչ արդեն ազդում է իմ առողջության վրա:

Похожее изображение

Ու ինչքան շատ ենք իմանալու, էնքան ավելի շատ ենք մոտենալու հոգեխանգարմունքին:
ՊՎԾ պետի տեղակալը, որի պատասխանելու ձևին նայելով անգամ չէի թողնի ինքնուրույն տեքստ գրեր, պետական պաշտոն զբաղեցնելով 30.000.000-ից ավելի փող է հետ քցել ու հիմա ասում է՝ չունեմ ասելու, տհաճ է հարցը:

5 տեղ աշխատում ենք, կոֆե խմելուց առաջ երկար անալիզ ենք անում մեր մեջ:
Սեռահասուն եքա մարդը, որն իրեն ներկայացնում է լուրջ պետական գործիչ, նախկին «քաղբանտարկյալ» ու «քաղհալածյալ», դրել Ազատության հրապարակում դրոշ է վառում լուրջ դեմքով:

Картинки по запросу պվծ

Մենք դա անում էինք 17-18 տարեկանում, երբ դեռ ներելի էր:
Լուրջ դեմքով իրավաբան ձևացողները, որոնք սաղ կյանքերը աչք են փակել Հայաստանում տեղի ունեցող բոլոր աղաղակելի ու լկտի իրադարձությունների վրա, հիմա վերցրել, կոնտեքստից մի նախադասություն են կտրել ու հայտնի մարդու անձի շուրջ ինքնահաստատվում են:

Տասովչիկները, բորենիների հայացքով ու ամեն ինչ ուրանալու մոլուցքով, պատրաստ են ծախել վերջին ունեցած արժեքը, միայն թե հարմարվեն նոր իրադրության պայմաններում:

Похожее изображение

Ոռմտուկները մնացել են ու կմնան ոռմտուկ բոլոր համակարգերի օրոք՝ իմ ու ձեր նյարդերի հաշվին:
Չէ, սա իրոք խենթանոց է»:

(Visited 640 times, 1 visits today)