Միհրան Պողոսյանը քաղաքական դիակ է. Ինչպես կարելի է ցեղասպանության ենթարկված ժողովրդի ունեցվածքն այսպես կողոպտել. ասում են գեներալներ են, ինչ գեներալներ, նրանք ժուլիկներ են

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն առաջին ՍՈՒ-30ՍՄ կործանիչները կստանա 2020 թվականի սկզբին, որի գումարի մի մասն արդեն վճարվել է։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը, ի՞նչ կտա դա Հայաստանին։

Դա նշանակում է, որ Բաքուն վտանգի տակ է հայտնվում։ Հայաստանից մինչև ինքնաթիռը բարձրանա, կհասնի Բաքու։ Դա հենց այն հայեցակարգն է, որ ասում են՝ կռվելու ենք իրենց տարածքում, և դա շատ լավ է։

Եթե դու ունենում ես ազգային հոգսով ապրող իշխանություն, դու տեսնում ես, որ անհնարին թվացող խնդիրները լուծվում են շատ հեշտ ու հարմար, որովհետև դիմացինը, չասենք դաշնակիցը, հասկանում է քո շահերը և ընդունում։

Սա Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման վկայությունն է։ Ռուսաստանը դեռ շատ բաներ կփոխանցի մեզ, որովհետև Ռուսաստանն աշխարհում ոչ մի բարեկամ չունի, անգամ Բելառուսի հետ բարեկամ չեն։ Եթե հայությունը գիտակցի սա, ոչ մեկին չնվիրվի, իր պոտենցիալով շատ առաջ կգնա ամեն տեղ, առաջին հերթին Ռուսաստանում։

Ռուսներն աշխատում են պետության հետ հարաբերություն ունենալ, և գողական աշխարհի, բոլշևիկների, հատուկ ծառայությունների միջոցով Հայաստանի մարմինը քրքրել են։ Հիմա քանի որ առաջին դեմքերը, ենթադրում եմ, դրանցով չեն զբաղված, նրանք նիշը բարձրացրել են։

Այս օրերին Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս, օնլայն տեսակապի միջոցով մասնակցում է ռուսական հաղորդմանը։ Մասնավորապես Փաշինյանն ասել է, թե Հայաստանի ոչ մի իշխանություն ԱՄՆ-ին այդքան չի քննադատել, որքան ինքը։ Արդյոք այս մոտեցումը ռուսական իշխանություններին սիրաշահելու փորձ էր։

Ինձ թվում է՝ հակառակն է տեղի ունեցել։ Ռուսաստանն է ակտիվացել և լավացնում է իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ տեսնելով Հայաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը։ Քաղաքականությունը բազմաշերտ կարկանդակ է։

Այլևս Ռուսաստանի կրնկի տակ չենք։ Վերջին հաշվով, Ռուսաստանը գերտերություն է՝ իր ամբիցիաներով, և հայկական կողմը գուցեև հաճույքով է գնում այդ հարաբերությունների կարգավորմանը, բայց նախաձեռնողը իրենք են։ Տեսեք՝ Ուկրաինան կորցնում են, Հայաստանն էլ կորցնեն` կորած են։

Ինչպե՞ս եք գնահատում ռուսական լրատվամիջոցների՝ Հայաստանի տարածքում սահմանափակման վերաբերյալ քննարկումները։ Ինչո՞վ եք բացատրում հակահայկական քարոզը նրանց եթերում։

Սա բացատրում եմ նրանց կողմից նախանձով, թույնով։ Նրանք հո մեզ հետ անկեղծ չեն։

Картинки по запросу շիրինյան

Միհրան Պողոսյանը փորձում է քաղաքական ապաստան ստանալ ՌԴ-ից։ Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանն ինչպիսի՞ որոշում կկայացնի։

Ինձ թվում է՝ Միհրան Պողոսյանին արտահանձնելու է Հայաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար։ Եթե չարտահանձնեց, հայության արհամարհանքին է արժանանալու։ Միհրան Պողոսյանը քաղաքական դիակ է, ավելի ճիշտ քաղաքական չէ, քրեական է՝ գեներալի ուսադիրներով։

Ինչպես կարելի է ցեղասպանության ենթարկված ժողովրդի ունեցվածքն այսպես կողոպտել, որ ի՞նչ լինի։ Իրենք սա են արել, սա է նախկին իշխանության որակը։ Եվ հիմա Ռուսաստանը նրանց պաշտպանի, որ ի՞նչ անի։ Հետո ինչ, որ ասում են գեներալներ են, ինչ գեներալներ, նրանք Միկիտան Սաքոներ են, ժուլիկներ են, և հիմա Ռուսաստանը ժուլիկների բանդային պաշտպանի, որ ինչ անի։

Похожее изображение

Սովետական շրջանի ցեխավիկներ են եղել՝ անբարո և ամբարտավան։ Նրանք կարգին նստել էլ չգիտեն։ Եվ դրա համար հիմա իրենց վրա գին են դնում, որ դուրս գան, օրինակ՝ Մանվելն արժե տասը միլիոն դրամ, մյուսը՝ հարյուր միլիոն դրամ, ուզում են այս գումարը վճարեն, որ դուրս գան։ Այսինքն՝ անգամ կարգին նստել չեն կարողանում։ Եվ Միհրան Պողոսյանին ես լինեմ, չեմ պաշտպանի, սիրով կհանձնեմ։

Ռուսական քաղաքական մշակույթի մեջ շատ հետաքրքիր երևույթ կա, նրանք ռուսական գործակալներին հաճույքով հանձնում են, սիրով ոչնչացնում են։ Աղասի Խանջյանը, որ իբրև մեր ժողովրդի հերոս կերպար է, թուրքական հարձակման ժամանակ մեր բանակի թիկունքում քայքայիչ աշխատանք է տարել, այդ ազգային հերոս կոչվածը։

Похожее изображение

Բերիան սովետական չինովնիկ է, և նրան սպանեցին, որ այս գաղտնիքները ջրի երես դուրս չգան, իրենց ամենահավատարիմ ծառաներին: Բացի Միկոյանից, իրենք մինչև 37 թվականը բոլորին ոչնչացրել են, Շահումյանին էլ իրենք են սպանել, բայց գցեցին անգլիացների վրա, բայց դարձյալ իրենք են ոչնչացրել իրենց ծառաներին։

lragir.am

(Visited 1 053 times, 1 visits today)