Ծառուկյանը ինչքանո՞վ է ձեռք բերել ցեմենտի գործարանը 2002-ին. մանրամասնում է Հայկ Գևորգյանը

«Ես բառացիորեն ասել եմ, թե ինչպես է 2002 թվականին «Արարատցեմենտ»-ը վաճառվել 200 000 դոլարով։ «Արարատցեմենտ»-ը վաճառվել է այդ ժամանակ Բելգիայում գրանցված, բայց իրականում օֆշորային ընկերություն հանդիսացող՝ «Ռոբերտո» անվանումով միավորմանը, բայց հիմա 2002 թվականի սեփականաշնորհումը արձանագրված է «Մուլտի գրուպ» ընկերության կայքում, որ «Մուլտի գրուպ»-ն է այն ձեռք բերել 2002 թվականին»,-այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Հայկ Գևորգյանը, ապա մանրամասնել․

Картинки по запросу հայկ գևորգյան

«Երբ 2002-ին ասվում էր, որ ձեռք է բերվում «Ռոբերտո» ընկերության կողմից, և մենք լրագրողներով փորձում էինք պարզել՝ ո՞վ է այդ ընկերության սեփանականատերը, պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես հերքվում էր կամ պաշտոնապես չէր հաստատվում (էդպես ասենք), որ Գագիկ Ծառուկյանը որևէ կերպ մասնակցություն ունի այդ ընկերությանը, հիմա պարզվում է՝ 2002-ին իրականում ցեմենտի գործարանը ձեռք է բերել ոչ թե «Ռոբերտո»-ն, ինչպես կառավարության՝ 2002-ի թվականի 1465 Ա որոշման մեջ է գրված, այլ «Մուլտի գրուպ»-ը։ Դա մեկ։

Картинки по запросу արարատ ցեմենտ

Երկրորդը․ գործարքի գինը եղել է 200 000 դոլար, թե դրանից հետո ինչքա՞ն պարտք է ունեցել էդ գործարանը, ինչպե՞ս է փակել, այլ խնդիր է, դա գործարքի գինը չէ, որովհետև մենք չգիտենք, թե էդ ժամանակ պահեստում ինչքա՞ն ցեմենտ է եղել։

Похожее изображение

Կարող է՝ 7 միլիոնի պահեստում ցեմենտ կար, հնարավոր է, դա գործարքի գին չէ, գործարքի գինը էն է, ինչ որը կառավարության որոշմամբ էր նշված․ երկրորդ կետով սահմանված է 200 000 դոլար, տառացիորեն սևով՝ սպիտակի վրա։

Картинки по запросу ծառուկյան

Դիտարկմանը՝ թե Ծառակյանը պատրաստ է գործարանը նվիրել, եթե դա ապացուցվի, ի՞նչ է անելու, եթե նման առաջարկ լինի, Հայկ Գևորգյանը պատասխանել է․ «Ո՛չ, պետք չէ առաջարկել, դա չեմ էլ ուզում քննարկել»։

(Visited 104 times, 1 visits today)