Նախարարը այսօր ստորագրել է նրա՝ աշխատանքից ազատման դիմումը. Սերժ Սարգսյանի դուստրը նորերի հետ չի ուզում աշխատել

Սերժ Սարգսյանի դուստրը նորերի հետ չի ուզում աշխատել. Նախարարը այսօր ստորագրել է նրա՝ աշխատանքից ազատման դիմումը։

Похожее изображение

 

Hraparak.am-ի տեղեկություններով` այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։

Նա աշխատում էր առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում՝ որպես տնտեսագետ։

Նա 2016-ին երրորդ զավակն է ունեցել եւ գտնվում էր հետծննդյան արձակուրդում, որի ժամկետն օրերս ավարտվել էր։

Երբ նախարարությունից հետաքրքրվել են՝ աշխատանքի դուրս գալու հարցով, Սաթենիկ Սարգսյանը աշխատանքից ազատման դիմումն է ուղարկել։

Այսօր  նախարարն արդեն ստորագրել էր նրա՝ աշխատանքից ազատման դիմումը։

(Visited 658 times, 1 visits today)