Հայերին չեն թողնում վերադառնալ հայրենիք, չեն վերադարձնում Արարատ լեռը, որը սուրբ է հայ ժողովրդի համար. այն Թուրքիային պետք չէ. Ժիրկնովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով Մոսկվայում «Հիշում և պահանջում եմ» կարգախոսով անցկացվող հանրահավաքում, հայտարարել է, որ հայ ժողովուրդը սարսափելի հանցագործության զոհ է դարձել:

«Այսօր ամենուր խնդրում են պահպանել մարդու իրավունքները, սակայն հայերին չեն թողնում վերադառնալ հայրենիք, չեն վերադարձնում Արարատ լեռը, որը սուրբ է հայ ժողովրդի համար:

Այն Թուրքիային պետք չէ, սակայն այնտեղ հասկանում են դրա արժեքը և չեն վերադարձնում:

Եվ դա նույնպես հանցագործություն է, որի հետ չի կարելի հաշտվել և չի կարելի մոռանալ: Նման բաները մեզ միավորում են:

Եվ այսօր այս հանրահավաքում հայերի առաջ ելույթ եմ ունենում ոչ միայն ես՝ Վլադիմիր Ժիրնովսկիս, այլև ողջ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը:

Եվ ես ձեզ խոստանում եմ, մենք պաշտպանելու ենք ձեզ, ժամանակը ձեր օգտին է աշխատում:

Այնուամենայնիվ արդարությունը կհաղթի, ռուսները նույնպես չեն ների թուրքերին հայ ժողովրդի ցեղասպանության համար»,-  Ժիրինովսկու խոսքը մեջբերում է Rusarminfo-ն:

shabat.am

(Visited 453 times, 1 visits today)