Կա՞ն մարդիկ,որ «էթիկապես կոռեկտ» չեն համարում ՊՎԾ-ական երիտասարդ միլիոնատիրոջ ունեցվածի ուսումնասիրությունը. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Իշխանության մեջ էլ մարդիկ կա՞ն, որ «էթիկապես կոռեկտ» չեն համարում ՊՎԾ-ական երիտասարդ միլիոնատեր Արգիշտի Քյարամյանի կամ նմանների ունեցվածի ուսումնասիրությունը:

Картинки по запросу արգիշտի քյարամյան

Գոնե մեզ էլ բացատրեք, թե ոնց անենք, որ «ոչ մի կլանի մեջ չլինենք», ոչ մի բիզնես չանենք, բայց մեր տուն միլիոններ հոսեն: Ի վերջո, 4 բարձրագույն կրթությամբ, 5 լեզուներ իմացող տղա եմ, ունեցած չունեցածս ծնողներիցս ժառանգություն ստացած տուն ու հողատարածք է սահմանի վրա, հարազատների ու ընկերների տված պարտքով գնած բնակարան ու անցած տարի նորից հարազատների աջակցությամբ գնված մեքենա:

Картинки по запросу ստյոպա սաֆարյան

5 տարի պատգամավոր եմ եղել, բայց մեր տուն միլիոններ չհոսեցին: Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին արդարացիորեն հետաքրքրվում Հովիկ Աբրահամյանի բիզնես հաջողության գաղտնիքով, ես էլ ում ուզում իմանամ՝ սրանց այսքանը որտե՞ղից….»:

Картинки по запросу փաշինյան հովիկ աբրահամյան

(Visited 496 times, 1 visits today)