Երգիչ Սարոն` Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը տարածելու մասին. մանրամասներ

«Մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե իմ վաղեմի ընկեր ու մեր ընտանիքի բարեկամ Հայկ Ղևոնդյանի մասնակցությամբ աղմուկ բարձրացրած տեսանյութի տարածման հեղինակը ես եմ, չի համապատասխանում իրականությանը։

Զերծ մնացեք ապատեղեկատվություն տարածելուց։ Բոլորը գիտեն, որ մենք լավ ընկերներ ենք ու ես չէի գնա նման ստոր քայլի, ավելին՝ ամենավատ խոսքերս եմ ուղղում այս տեսանյութը տարածողին»,-այս մասին Ինստագրամի սթորի բաժնում գրել է երգիչ Սարոն:

Հիշենցնենք, որ Օրեր առաջ համացանցում ծեծկռտուքների ու քաշքշոցների կադրերով տեսանյութ էր տարածվել՝ երգիչ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ: Համացանցում հատնված տեսանյութը արագորեն տարածվեց նաեւ լրատվամիջոցներով։ Կատարվածի վերաբերյալ կարծիքները տարբեր էին։

irakanum.am-ն է գրում այդ մասին և նշում, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը տեսակետ հայտնեցին, որ տեսանյութը տարածելն առնվազն սխալ է, եւ քննադատություններ հնչեցին այն նկարողի եւ հանրայնացնողի հասցեին։ Ավելի ուշ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Սպիտակցի Հայկոն վիճաբանում է երգիչ Ներսիկ Իսպիրյանի հետ։ Վերջինս հերքեց այդ տեղեկությունները։

Տեսանյութում հնչող հայհոյանքներին զուգահեռ լսվում է, թե ինչպես է հարբած Սպիտակցի Հայկոյին մեքենան նստեցնել փորձող անձն ասում. «Ուրեմն Գաբառի էդքան արածին դու սե՞նց ես պատասխանում…»:

Շրջանառվող տեղեկություններով՝ «Գաբառը» ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորաններից մեկի՝ «Փարվանա»-ի աշխատակիցն է, որտեղ երգում է Հայկոն: Ռուբեն անունով «Գաբառը» համակարգում է երաժիշտների ֆինանսական հարցերը։

Համացանցում հայտնված սկանդալային տեսանյութի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Կայքի ունեցած հավաստի տեղեկություններով հարբած գործընկերոջը նկարել եւ համացանցի «հիթ» է դարձրել երգիչ Սարոն։

asekose.am

(Visited 45 times, 1 visits today)