1915թ․ այս օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին թվով 2345 հայ մտավորականներ, ինչով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը

1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց 1915-1923 թթ Հայոց Ցեղասպանությանը։

Картинки по запросу մեծ եղեռն հայոց ցեղասպանություն

Ձերբակալված հայ մտավորականները տեղափոխվեցին երկու համակենտրոնացման վայրեր Անկարայի մոտ, ղեկավարվելով Ներքին գործերի մինիստր Թալեաթ փաշայի արձակած հրամանով։

Похожее изображение

Հայ մտավորականների տեղահանությունը երբեմն անվանում են Կարմիր կիրակի։

Картинки по запросу մեծ եղեռն հայոց ցեղասպանություն

Տեղահանության մասին օրենքի ընդունումից հետո, 1915 թվականի մայիսի 29-ին, ձերբակալվածները տեղաբաշխվեցին ամբողջ կայսրության տարածքում և նրանց մեծամասնությունը սպանվեցին։

Картинки по запросу մեծ եղեռն հայոց ցեղասպանություն

Շատ քչերը, այդ թվում Վրթանես Փափազյանը և Կոմիտասը, փրկվեցին առանձնահատուկ միջամտության արդյունքում։

Картинки по запросу ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ և ԿՈՄԻՏԱՍКартинки по запросу ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ և ԿՈՄԻՏԱՍ

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամբողջ աշխարհում ամեն տարվա ապրիլի 24-ին ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերի։

Картинки по запросу մեծ եղեռն հայոց ցեղասպանություն

1915 թվականի ապրիլի 24-ը լայնորեն ընդունվում է որպես Հայոց Ցեղասպանության սկիզբ։ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը առաջին անգամ նշվել է 1919 թվականին, դեպքերի չորրորդ տարելիցին, Կոստանդնուպոլիսում: Այս ժամանակից սկսած հայերը ամբողջ աշխարհում նշում են այդ օրը։

Картинки по запросу թալեաթ փաշաПохожее изображение

1915 թվականի ապրիլի 24-ին ներքին գործերի մինիստր Թալեաթ փաշայի արձակած հրամանի բնօրինակը

1915 թվականի ապրիլի 24-ին ներքին գործերի մինիստր Թալեաթ փաշայի արձակած հրամանի բնօրինակը
(Visited 112 times, 1 visits today)